1. Նելլին և Մեխակը ապրում են նույն բարձրահարկ շենքում։ Նելլին ապրում է Մեխակից 10 հարկ բարձր։ Մեխակը ցանկացավ հյուր գնալ Նելլիենց:Աստիճաններով բարձրացավ և 6-րդ հարկ հասնելով՝ նա անցավ ճանապարհի կեսը։ Ո՞ր հարկում է ապրում Նելլին։
2. Վարորդը Երևանից-Գյումրի ավտոճանապարհն անցնում է 50 րոպեում: Նա ճանապարհ ընկավ Ժամը 10:50-ին: Ճանապարհի կեսին նա կանգառ կատարեց: Ե՞րբ դա տեղի ունեցավ:
3. Դպրոցի ներսի պատի երկարությունը 20 մ է, իսկ լայնությունը՝ 5 մ: Սպարտակը ներկեց պատի 6 քառակուսի մետրը, իսկ Արամը՝ 7 քառակուսի մետրը: Մնացածը ներկեց Արամը: Հաշվիր Արամի ներկած մասի մակերեսը:
4. Չորս հաջորդական թվերի գումարը հավասար է 90: Գտիր այդ ամենամեծի ու ամենափոքրի տարբերությունը:
3
5. Հաբեթը պատի վրա գրում է «FLESHMOB MATHEMATICA» կարգախոսը: Նա ցանկանում է, որ տարբեր տառեր լինեն տարբեր գույների, իսկ նույն տառերը՝ նույն գույնի: Քանի՞ գույն պետք կլինի Հաբեթին:
6. Տրված է թվերի շարք: Փորձիր կռահել հաջորդ թիվը: 3,8,18,38,…
7. Նոր տարվա տոները սկսվում են հունվարի 1-ից և ավարտվում հունվարի 6-ին: Հունվար ամսում քանի՞ րոպե են տևում ոչ տոնական օրերը:
25x24x60=36000
8. Նկարում կա 3 քարտ: Դրանցից կարելի է կազմել տարբեր թվեր, օրինակ 369:Քանի՞ տարբեր եռանիշ թիվ կարելի է կազմել այդ երեք քարտով:
9. 40-ոտնանի Բիլն ունի քառասուն ոտք։ Երեկ նա խանութից գնեց ու հագավ 8 զույգ կոշիկ։ Սակայն նրա ոտքերից 10-ը մնացին անկոշիկ։ Մինչև խանութ գնալը նրա ոտքերից քանի՞զույգն էին կոշիկով։
40-16-10=14
14:2=7
10. Գնացքն ունի 12 վագոն: Յուրաքանչյուր վագոն ունի խցիկների միևնույն քանակը: Արմենը ճանապարհորդում է գնացքի սկզբից հաշված 18-րդ խցիկում, որը գտնվում է 3-րդ վագոնում: Լարիսան նստել է գնացքի սկզբից հաշված 50-րդ խցիկում, որը գտնվում է 7-րդ վագոնում: Քանի՞ խցիկ կա յուրաքանչյուր վագոնում:
50-18=32
32 :4=8