Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը: Մակերևույթի բոլոր ձևերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) և արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ:
- Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթավայրը: Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Հարթավայրերը ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:
- Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրությունները: Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակարդակից կոչվում է բացարձակ բարձրություն: Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
- Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։ Լեռների քայքայման հետևանքով,ծովի հատակի բարձրացման պատճառով,լավային հոսքերի,գետերի ջրաբերուկների կուտակման հետևանքով
- Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում: Հարթավայրերը լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):