Սնկեր

Ընդհանուր՝ ԵվրոպաԱսիաՀյուսիսային ԱֆրիկաՀյուսիսային ԱմերիկաԱվստրալիաՀարավային Կովկաս Հայաստան և այլն)։ Աշխարհի մի շարք երկրներում ունի լայն տարածում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հայտնաբերված է Իջևանի ֆլորրայի շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկԶանգեզուրի ֆլորրայի շրջանում՝ Գորիսիշրջակայք, Ապարանի՝ Մարմարիկ գետի ափին, Լոռու՝ Թումանյան

Երիտասարդ պտղամարմիններն ավելի բաց գույնի են։ Գլխարկի ստորին մասը սպունգանման է՝ մանր ծակոտիներով, սկզբում՝ սպիտակ, հասուն տեսակներինը՝ դեղնականաչավուն երանգով։ Պտղամիսն ամուր է, սպիտակ։ Ոտիկը (բարձրությունը 7-12 սմ, հաստությունը՝ 2-6 սմ) գավազանաձև է, դեպի հիմքը հավասար լայնացած, բաց գորշավուն, վերևի մասում՝ ցայտուն արտահայտված սպիտակ, ապա՝ կեղտոտ սպիտակ կամ գորշավուն ցանցիկով։ Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում կաղնու, սոճու, բոխու հետ։ Գլխարկը (տրամագիծը՝ 5-25 սմ) բարձիկաձև է, մսալի։ Գույնը հաճախ կախված է աճման տեղից և էկոլոգիական պայմաններից, սոճուտներում այն մուգ գորշ կամ գորշաշագանակագույն է, սաղարթավոր անտառներում՝ բաց, դժգույն դեղնագույն։

Ամենաարժեքավոր և համեղ սնկերից է, հարուստ է սպիտակուցներով, ունի բարձր սննդային հատկություններ։ Պիտանի է բոլոր տեսակի խոհարար, մշակման և մթերման համար։ Ավելի արժեքավոր են չորացրած պտղամարմինները։ Ունի նաև բուժիչ հատկություններ. հակաբիոտիկ ակտիվություն, պտղամարմինների մեջ հայտնաբերվել են հակաուռուցքային նյութեր։ Նման է ոչ ուտելի լեղասնկին։ Վերջինս ունի դառը համ, պտղամիսը կտրելիս վարդագույն է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.