Վարդենիս
Վարդենիս գետը սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի կետրոնական մասի հյուսիսային լանջերից 3215 մ բարձրություն:Երկարությունը 28 կմ է:Ջրահավաքի ավազանը 116 կմ²:Գետը ձմռանը սառցակալում է:Գետը սնվում է ձնհալոցքից և անձրևներից:Վարդենիս գետը օգտագործում են ոռոգման համար:Այն թափվում է Սևանա լիճ:
Արգիճի
Սկիզբ է առնում Գեղամա Գնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից` 2600 մ բարձրությունից։ Երկարությունը 51 կմ է։ Արմաղանի արևելյան ստորոտի մոտ հոսում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճը։Սնումը հիմնականում հալոցքային է (55%) և ստորերկրյա (36%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։