Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեիյկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Հարցեր և առաջադրանքներ
- Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները: Ժայռի ստվերը գետափին չոքել,Վիզը երկարել ու ջուր է խմում,
- Նկարիր այդ պատկերներից մեկը:
- Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին: Գիշեր, որովետև ես շատ եմ սիրում մութ տեղեր: