Կառուցվել է 643-652 թթ.ին: Այն կանգուն է եղել մինչև X դարը։ Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը:Տաճարի կառուցման համար օգտագործվել են տարբեր որակների և երանգների տուֆեր, պոչաքար, չեչաքար, փրփրաքար (պեմզա), վանակատ և այլն։ Արտաքուստ եռաստիճան է: Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով:Որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը։ Տաճարն ունեցել է 5 շքամուտք։
Սարդարապատ
Հուշահամալիրը կառուցվել է անմիջապես ճակատամարտի տեղում` Արաքս գյուղի մոտակայքում,գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա:Հուշահամալիրը գտնվում է բարձունքի վրա:Կառուցվել է 1968 թվականի մայիսին` Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակին։
Հուշահամալիրի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործները՝ Արշամ Շահինյան, Սամվել Մանասյան, Արա Հարությունյան։Համալիրը շատ գեղեցիկ է:Կան հրապարակներ` թեւավոր ցուլերի, զանգակատան, Սարդարապատի ճակատամարտի եւ ղարաբաղյան պատերազմի հերոսների գերեզմաններ,լճակներ, զբոսայգիներ:Զանգակատունը 35 մետր է: