Պորտուգալիա
Պորտուգալիայում ևս ամենահայտնի տոնը հանդիսանում է Սուրբ ծնունդը, որ նշվում է դեկտեմբերի 25-ին: Ընտանեկան շրջանում հիմնական շնորհավորանքները և տոնակատարությունները լինում են հենց Սուրբ ծննդյան օրը, դրա համար էլ ամանորը սովորաբար փոքր են նշում և ընկերական շրջանում:
Պորտուգալացիները հազվադեպ են Նոր տարին տանը նշում` նախընտրությունը տալով հասարակական վայրերում աղմուկով զբոսանքներին: Ընթրիքը հաճախ լինում է ընկերական շրջապատում, այնուհետև խումբը գնում է փողոցային համերգների և հրավառությունների: Կեսգիշերից հետո շատերը հաճախում են տարբեր բարեր և դիսկոտեկներ:
Անգլիա
Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:
Գերմանիա
Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:
Իտալիա
Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի: