1․Տուփում կան 25 կարմիր, 10 դեղին և 12 կանաչ տոնածառի խաղալիքներ։ Առանց նայելու՝ տուփից ամենաքիչը քանի՞ խաղալիք պետք է վերցնել՝ համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ կլինեն բոլոր գույնի խաղալիքները։
25+12+1=38
2․Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գ-ով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
150+500=650
1300+650+500=2450
3․Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
89:7=12 մն5
4.Աննան տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
2800:7=400
9×400=3600
5.Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո 2018-ով, ապա կստանանք 2019։ 2019+2018+1=4038
4038:2=2019
6․ Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 26-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
100-26=74
74:2=37 ,37+26=63
7․Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
20:2=10
180:10=18ժ
8․ Ձմեռ պապը շոկոլադներից և խաղալիքներից պետք է նվերներ պատրաստի այնպես, որ բոլոր նվերներում լինեն հավասար քանակով շոկոլադներ և հավասար քանակով խաղալիքներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի նվեր կարելի է պատրաստ 42 շոկոլադներից և 28 խաղալիքներից։14
9․ Ամանորյա տոներին ընդառաջ կազմակերպված տոնական մրցույթին մասնակցելու համար հավաքված տղաներից և աղջիկներից թիմեր պետք է կազմեն այնպես, որ բոլոր թիմերում լինեն հավասար քանակով տղաներ և հավասար քանակով աղջիկներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի թիմ կարելի է կազմել 36 տղաներից և 24 աղջիկներից։ 12