Սյունիքի տեսարժան վայրեր

Շաքիի ջրվեժ  

Գտնվում է Սիսիանից 6 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտան գետի ձախ ափին:  Շաքի գետի վրա , բարձրությունը 15-17 մ է։Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։
Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին: Shaki waterfall.jpg

Հին Խնձորեսկ

Քարանձավային քաղաքը ձգվում է մոտ 3 կմ: Գյուղն ունեցել է 3000 տուն և մոտ 15 000 բնակչություն: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Այստեղ եղել է 2 եկեղեցի և 3 դպրոց, ինչը խոսում է ոչ միայն մեծ բնակչության, այլ նաև բուռն մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև հայ մեծ զորավար` Մխիթար Սպարապետի գերեզմանը:  Կիրճի երկու ափերը միանում են միմյանց երկար կամրջով, որը կառուցվել է 2012թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն:

Image result for Հին Խնձորեսկ"Image result for Հին Խնձորեսկ"

Սատանի կամուրջ

Սատանի կամուրջը գտնվում է Որոտան գետի վրա, Տաթև գյուղից արևելք: Երկարությունը մոտ 30մ է, լայնությունը՝ 50-60մ: Այստեղով է անցնում Գորիս-Տաթև (գյուղ) ճանապարհը: Բնության այս հրաշքը ձևավորվել է հազարամյակների ընթացքում ջրի և քամու անդադար ազդեցությունից, որոնք հղկել և փորել են սառած լավային զանգվածները։

 

Image result for Սատանի կամուրջ"

 

Քարահունջ

 

Քարահունջը գտնվում է Երևանից 200 կմ հարավ ,ծովի մակարդակից 1170 մ բարձրություն ունեցող սարահարթում և զբաղեցնում է 7 հա տարածք Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին։ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։

Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։

Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է:

Քարահունջը բավականին լուրջ աստղադիտարան է։

Zorats Karer Menhir.jpgArmenian Qarhunj01.jpg

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.