Մարզկենտրոնը` Գավառ (քաղաք)
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները` Կամոյի անվան շրջան, Կրասնոսելսկի շրջան, Մարտունու շրջան, Սևանի շրջան, Վարդենիսի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 5 համայնք
Գյուղական համայնքների թիվը` 87 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 93 բնակավայր
Ընդհանուր տարածք` 5,348 կմ²
Բնակչության թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)` 278,600
Բնակչության խտությունը` 52.1/կմ²
Փոստային ինդեքս` 1201-1626

Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները:
Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր։ Նրա բնակչությունը գյուղատնտեսությունից բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական՝ մարզային նշանակության կենտրոններ։