Շիրակի մարզ

Վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։

Շիրակի մարզի հյուսիսը մտնում է 8-9, իսկ կենտրոնն ու հարավը` 9 բալ և ավելի ուժգնություն ունեցող սեյսմիկ գոտիներում: Նրա տարածքում և շրջակայքում երկրաշարժային հայտնի էպիկենտրոններ են հանդիսանում Գյումրին, Սպիտակը, Անին, Կարսը, Ախալքալաքը:

Մարզում լայն տարածում ունեն տուֆը, պեմզան, բազալտը, անդեզիտը, կրաքարը, պեռլիտը, հրաբխային խարամն ու մոխիրը, զանազան կավերը և շատ ուրիշ շինանյութեր:

Կլիման ցուրտ լեռնային է: Մարզի գետային ցանցը գրեթե ամբողջությամբ պատկանում է Արաքս գետի ավազանին:Ախուրյան գետը համարվում է Շիրակի մարզի ջրային հիմնական զարկերակը: Գետի ընդհանուր երկարությունը 186 կմ է, որից Շիրակի մարզում` մոտ 105 կմ։ Ախուրյան գետը համարվում է Արաքսի ձախակողմյան վտակը, այն սկիզբ է առնում Արփի լճից, մոտ 70 կմ երկարությամբ, գետն ամբողջովին հոսում է մարզի տարածքով, որից հետո միջին և ստորին հոսանքներում սահմանային գետ է Թուրքիայի և Հայաստանի միջև։ Մարմարաշեն գյուղի մոտ ընդունում է Կարս գետը։ Այն ունի 139 կմ երկարություն։ Ախուրյանի համակարգը կազմված է 227 գետակներից[6]։ Ախուրյանն ունի խառը սնուցում։ Սկիզբ առնելով Արփի լճի ջրամբարից` գետն իր հոսանքի ճանապարհին սնվում է նաև ձնհալքի, անձրևների և ստորերկրյա ջրերով։ Գետի ձախակողմյան վտակներից է համարվում Կարկաչունը։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.