ՀԱՄԵՐԳ
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
Բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական, 6 ածանցավոր, 2 բարդ բառ, բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրվել, հրապարակել բլոգում, բանաստեղծության համար նկար նկարել:
գոյական վտակ,ժայռ,քարեր,գլուխ,ավազ,բերան,ծերունի,թոռնիկ,ջուր,ձայն,երգ,անտառ,աղմուկ,բնություն,համերգ,միտք,քար:
գտնել 6 ածանցավոր
անհանգիստ,հավերժական,թոռնիկ,ծերուկ,անխոս,բնություն
գտնել 2 բարդ բառ
մտախոհ,ունկնդիր: