Շիրակի մարզի տեսարժան վայրեր

Վահրամաբերդ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 10 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Նախկինում այն կոչվել է Ներքին Ղանլիջա, Գանլըճա, Խանլըճա Ներքին, Ղալանջա Փոքր։ Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թվականին ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու, որի տապանաքարը պահպանվում է Մարմաշենի վանքի գավթում։Վահրամաբերդից հարավ-արևմուտք, ձորամիջում, գտնվում են Մարմաշենի վանքը (IX-XIII դարեր) և XIII դար կամուրջը:

Նախնիների մի մասը գաղթել է Ալաշկերտից, Բասենից և Մուշից։

Պեմզաշեն

Պեմզաշեն, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 26 կմ հարավ-արևելք, Արագած լեռան արևմտյան ստորոտում։

Պեմզաշենն ունի վարդագույն և կարմիր տուֆ, պեմզա։

Պեմզաշենում պահպանվել են V դարի բազիլիկ եկեղեցու հիմնապատերը, VI դարի եկեղեցիներ, Մակարավանքի սբ. Սիոն (1001 թ.), սբ. Աստվածածին (XVII դար), Առաքելոց վանքի (XI դար) եկեղեցիները, XIII-XIV դարերի խաչքարեր։

Գյուղից հարավ-արևելք կան միջնադարյան բերդի պարիսպների հետքեր, գտնվել են մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե և երկաթե իրեր։Pemzashen Church.JPG

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.