Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…
Առաջադրանքներ՝
- Բանաստեղծությունից դուրս գրեք 9 գոյական և 7 ածական: ածական-բրոնզե ,նոր,հզոր.բոսոր,քաղցր,սուր,արևառ գոյական-փայլ,հուր,սուր,փառք,ուրու,երգ,վերք,քույր,բրոնզ,
- Գտեք 2 բարդ բառ, առանձնացրեք դրանց արմատները և դրանցից ամեն մեկով որքան հնարավոր է շատ բառեր կազմեք:
Արևառ-արև-առ , հրաբույր-հուր-ա-բույր
Արևածագ,արևմտյան,արևելյան,արևածաղիկ,հրածին,հրաբուխ,բուրավետ, անուշաբույր, - Կրկնվող տողերը ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Հիմնական իմաստն են հիշեցնում: - Բանաստեղծությունը 10 անգամ կարդացեք և փորձեք այս բանաստեղծության համար երաժշտություն ընտրել, գրել երաժշտության անունը և հղումով երաժշտությունը դնել այդ անվան վրա:
Schubert – Ave Maria
- Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք և հրապարակեք բլոգում: