Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց: Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց մի սև գունդ պտտվել: Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց էլի նրանից ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է, այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:
Հարցեր և առաջադրանքներ
- Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:
Ինձ թվում է ,որ կերևա , որովհետև նրա արյունը և սիրտը երևում էր,դա նշանակում է ,որ նրա կերածն էլ կերևա: - Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:
Իմ կարծիքով չէ ,որովհետև ես չեմ հավատում ,որ երկրում կա թափանցիկ մարդ: - Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:
Ես կարծում եմ ,որ դա այդքան էլ լավ չէր լինի ,որովհետև մարդիկ այդպես կկարողանային վիրավորել իրենց ընկերներին,ծնողներին և այլն , քանի որ կերևար նրան մտքերը: Բացի դրանից թշնամին կտեսներ իր դիմացինի մտադրությունները: - Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:
Ես համոզված եմ որ դա փոխաբերական իմաստով է եղել: Նա նկատի է ունեցել , որ բարի և ազնիվ մարդիկ թափանցիկ են լինում: - Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:
Սա արդարության մասին էր: Հեքիաթում ինչքան էլ արդարությունը և ճիշտը դնում են փակի տակ , անյքան նա ավելի է լույս տալիս : - Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը :
Որ պետք է սուտ չխոսել , պետք է բարի լինել: Դաժան և ագահ մարդու վերջը լավ չի լինում :
Լեզվական առաջադրանքներ
- Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր: օդ,աղբյուր,թագավորություն,ուռուցք ,արյուն,մտքեր,մարդիկ, գիշեր,բանտ,քաղաք չտեսնված,թափանցիկ,փոքրիկ, կրակե, դաժան, չար, ազնիվ,ամենամութ ,ուժեղ,ամենաուժեղ
- Կանաչով նշված բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր: թափանցիկ-չերևացող,սխալ – ճիշտ,սուտ -ճշմարտություն ,սև -ճերմակ,տղամարդ-կին,հեշտ -դժվար,բարձրաձայն-ցածրաձայն,դաժան-բարի,լուռ -բարձրաձայն,ատել-սիրել,
- Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:
Օրինակ՝ մորաքույր- մայրիկի քույրիկը, ժամացույց-ժամ ցույց տվող սարք
մայրաքաղաք -երկրի գլխավոր քաղաքը,
ամենաշատը-ամենից շատ,ջրավազան-ջրով լի ավազան ,միանգամից- այդ նույն վայրկյանին, մահապատիժ-պատիժը մահով,անարդարություն – անարդար գործ , բանտախուց-սենյակ, որտեղ պահում են բանտարկյալին, միջանցք-միջանցիկ տարածք,լուսամուտներ-պատուհան,