Այս շաբաթ նույնպես տանն ենք անցկացրել և կատարել եմ տարբեր տնային առաջադրանքներ : Շատ հետաքրքիր հանձնարարություն էր տեխնոլոգիայից : Պետք է քարերի վրա նկար էինք ընտանիքի անդամներին : Ես էլ մայրիկիս հետ պատրաստեցի : Հետո չորեքշաբթի օրը վերջապես գնացի գյուղ ՝ Մրգաշատ , հենց այնտեղից էլ 2 տեսադասի մասնակցեցի ՝ մարմնամարզության և ռուսերենի : Կանաչ խոտի վրա մարզանք էի անում , շատ զվարճալի էր : Անպայման օգնում էի մեծերին , որ այգին կարգի բերեին : Մենք կտրում էինք ավելորդ ճյուղերը , էտում խաղողի վազերը ,հավաքում դրանք : Հետո դեղ սրսկեցինք խոտերի վրա , որ դրանք չաճեն և չխանգարեն ծառերին :
Մեկ էլ որոշել ենք առավոտյան դուրս գանք վազքի կամ հեծանիվ քշելու : Այսօր արդեն վազել եմ :