Կոչական

  1. Գտեք նախադասությունների կոչականները և կետադրեք:

-Ես քեզ երբեք չեմ ների ,Մարկո՛ս, քո այդ վատ արարքը չեմ մոռանա:

-Աղջիկնե՛ր, մի քանի վայրկյանից ավարտում եմ աշխատանքս և կգամ ձեզ հետ:

– Դուք ամեն ինչ մոռացության եք տվել ,անամոթնե՛ր:

– Միայնակ զբոսնում ես ,փոքրի՛կ, միթե չես վախենում ավազակներից:

-Սրիկանե՛ր, այդ ամենի համար դուք դեռ պատասխան եք տալու:

  1. Ուրիշի ուղղակի խոսք կետադրեք:

Գորտերը հպարտ հայտարարեցին.

-Մեր ճահիճից լավ տեղ աշխարհում չկա:

Տղան ծնողներին ասաց.

-Ես գնալու եմ հեռու երկիր և վերադառնալու եմ 10 տարուց:

Ուսուցիչը զգուշացրեց սովորողներին.

-Եթե դուք շարունակեք ձեզ անկարգ պահել, խիստ նկատողություն կստանաք:

Ոստիկանը կանգնեցրեց վարորդին և տեղեկացրեց.

-Դուք գերազանցել եք մեքենայի արագությունը, որի համար պետք է տուգանվեք:

  1. Հեղինակի խոսքը դրեք ուրիշի ուղղակի խոսքի սկզբում, մեջտեղում, վերջում և կետադրեք:

Նապաստակները սարսափած ասացին.

-Մոտերքում գայլ է հայտնվել շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում:

-Մոտերքում գայլ է հայտնվել,- նապաստակները սարսափած ասացին,- շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում:

-Մոտերքում գայլ է հայտնվել շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում,- նապաստակները սարսափած ասացին:

Թռչունները երգում էին.

-Շուտով գալու է գարունը, այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու:

-Շուտով գալու է գարունը,- երգում էին թռչունները,- այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու:

-Շուտով գալու է գարունը, այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու,-երգում էին թռչունները:

Քույրը եղբորն ասաց.

-Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ, դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ:

-Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ,- քույրն  ասաց  եղբորը,- դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ:

-Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ, դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ,- քույրն  ասաց  եղբորը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.