Երվանդ Քոչարի թանգարան նաև Հայաստանի բնության պետական թանգարան

Երվանդ Քոչարի թանգարանը գտնվում է Երևան քաղաքում ,թանգարանը  բացվել է 1984 թ. հունիսի 22-ին՝ Երվանդ Քոչարի արվեստանոցի հիմքի վրա։ Աշխարհի միայն երկու թանգարանում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարներից՝ Երվանդ Քոչարի և Փարիզի Ժ. Պոմպիդու կենտրոնում։ Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և հանրահռչակման կարևոր կենտրոն է հանդիսանում:

Երվանդ Քոչարի Թանգարան | Երվանդ ...

Թանգարանի շենքը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1946-1959 թթ., հետագայում թանգարանին ավելացվել է 3 սրահներ:

2001թ. թանգարանը ենթարկվել է հիմնանորոգման:

Թանգարանը իրականացնում է 5 լեզուներով էքսկուրսիաներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն:

Երվանդ Քոչար - Wikiwand

Թանգարանի երկրորդ հարկի սրահում 2017թ. ապրիլ ամսից գործում է «Քոչար» արվեստի ստուդիան: Ստուդիան իրականացնում է իր հիմնական գործունեությունը:Դասընթացն իրականացվում է երկու հիմնական փուլերով՝ նկարչություն կամ ապլիկացիա և արվեստի պատմություն:

Հասցե Մաշտոցի 39/12, Երևան,

 

Հայաստանի բնության պետական թանգարան

Հայաստանի բնության պետական թանգարանը հիմնադրվել է 1952 թվականին, արտացոլում է Հայաստանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը, վերաբացվել է 2004 թվականին։

Nature Museum.jpg

Խորհրդային տարիներին հիմնվել էր հակակրոնական կոչվող մի յուրահատուկ թանգարան, որը 1952 թվականին վերակառուցվեց որպես բնագիտական թանգարան, այնուհետև 1960 թվականին վերանվանվեց Հայաստանի բնության պետական թանգարան։ Գործում է ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում։

1999 թվականին թանգարանը տեղափոխվեց նոր մասնաշենք, իսկ արդեն 2004 թվականին բացվեց հիմնական ցուցադրությունը։ 2000-2004 թթ. իրանահայ բարերարներ Բելլա և Լևոն Ահարոնյանների մեկենասությամբ թանգարանը հիմնովին վերակառուցվեց ու նոր ցուցադրությամբ ներկայացավ այցելուներին։

Թանգարանի ‎‎ֆոնդերում առկա են ավելի քան 6 հազար ցուցանմուշներ, որոնց մեկ երրորդը (շուրջ 2000-ը) ներկայացվում է այցելուներին մշտական և ժամանակավոր ցուցադրություններում։ Չորս սրահներում ցուցադրվում են ‎ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ։ Թանգարանում ներկայացվում է բարեգործ և ազգանվեր Ահարոնյանների ընտանիքի անհատական հավաքածուն (վայրի կենդանիների խրտվիլակներ)։

Ներկայացված են կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների, ձկների, միջատների, սարդակերպերի խրտվիլակներ, կմախքներ, մաշկեր, փափկամարմինների խեցիներ, ծառերի կտրվածքներ, հերբարիումի, բրածո բույսերի ու կենդանիների, օգտակար հանածոների նմուշներ, յուղաներկ կտավներ, գծանկարներ և այլն։

Բնության թանգարանի նյութերից առավել ուշագրավ է առաջավոր ասիական ընձառյուծը, կենդանական աշխարհի ներկայացուցիչներից շատերը մտնում են Կարմիր գրքի մեջ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ...Բնության նկատմամբ սեր ու ...

Հասցե Տիգրան Մեծի պողոտա 34,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.