Այսօր մենք կճամփորդենք դեպի Սասուն :
Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք և հարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։
Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայր։Սասունն անառիկ երկիր է , շրջապատված է լեռներով, ժայռերով, քարանձավներով, խոր կիրճերով և լեռնահովիտներով :
Սասունի ժողովուրդը վարում էր նահապետական կյանք, այսինքն՝ մի տան մեջ կարելի էր հանդիպել մի քանի տասնյակ մարդու, որոնք մի գերդաստան էին կազմում։ Սասունցիները , նաև կանայք , աշխատասեր, ազնիվ և քաջ էին, բոլորը կարողանում էին օգտագործել հրացան :
Սասունցիները նույն բարբառով չէին խոսում : Նրանց հագուստը շատ պարզ էր։ Թե տղամարդիկ և թե կանայք հագնում էին շապիկ, որի վրա գցում էին երկար շղարշներ, իսկ տղամարդիկ հագնում էին կարճ վերնազգեստ։ Տղամարդու շապիկը հասնում էր մինչև ծնկները, իսկ կանանցը՝ մինչև գետին։ Տղամարդիկ գլխներին դնում էին գդակներ, քոլոզներ, արախչիներ (անմիջապես գլխի վրա հագնվող թեթև գլխարկ, վրայից երբեմն (ծածկում են փափախ), որոնց շուրջը փաթաթում էին ծոպավոր թաշկինակներ: Կանանց մոտ սովորություն կար գլուխները զարդարել ինչպես արծաթյա, նույնպես և ոսկյա դրամներով։Սասունցիների կոշիկները պատրաստվում էին կաշվից։ Բայց շատ տարածված էր նաև այծի մազից : Իսկ ձմռանը ձյան վրա քայլելու համար գործածում էին փայտյա կոշիկներ, որը կոչվում էր լաքան։ Պտղատու ծառատեսակներից տարածված են թզենին, տանձենին, խնձորենին, ծիրանին, թթենին։ Սասունում աճում է նաև խաղող: Սասունում գյուղատնտեսության համար հողային ընդարձակ տարածություններ չկային, իսկ եղած հողակտորները ընկած էին այս կամ այն տեղ, ձորամեջերում, գետակների ափերին։ Սասունում պահում էին կով, եզ, ոչխար, այծ, ձի, էշ, ջորի։ Զբաղվում էին նաև շերամապահությամբ և մեղվաբուծությամբ :