Սասունցի Դավիթ ճյուղ

1-ին մաս

Դավիթ որ մնաց որբ,
Հորողբերներ էկան, ասին իրար։
Ձենով Հովան ասաց.— Վերգո,
Դո՛ւ կը տանես զԴավիթ,
Թե չէ՝ ե՛ս տանեմ։
Վերգոն ասաց.— Չէ, ես որդի ունեմ,
Դո՛ւ տար, պահի…
Ձենով Հովան տարավ զԴավիթ,
Արավ իրան հոգեզավակ։
Էլան, ու էդ Սասնա քաղաք
Ինչքան ծծմեր որ կար՝
Էտա տղան տվին զետա ծծմեր։
Տղան ո՛չ մեկի ծիծ էլ չրվերցուց։
Ձենով Հովան քաղաքացիք ժողվեց Էդտեդ,

Ասաց.— Էսա տղան տի մեռնի։
Բա ի՞նչ անենք, բա ի՞նչ չանենք,
ԶԴավիթ չենք կա՛րնա շահի։
Սասնեցիք ասին.
— Մհեր յոթ տարի որ Մըսըր մնաց,
Մըկա էնտեղ ծծմեր մի կա,
Ու Մհերի խաթեր համար՝ ըզԴավիթ տի շահի։
ԶԴավիթ Մըսըր ուղարկի.
Էնի էնտեղ տ’ապրի, թե չէ էստեղ
Անկարելի՛ բան է.— ծիծ չի վերցու։

2-րդ մաս

Հովան ասաց.— Բա ո՞վ կ’տանի, բա ո՞վ չի տանի։
Ասին.— Քուռկիկ Ջալալու թամբի վրեն դի՛ր,
Ամուր մի կապիր,
Քուռկիկ Ջալալուն լավ ճիպոտ մի զար,
Թող տանի Մըսըր։

Քուռկիկ Ջալալին ըզԴավիթ առավ,
Մեջ էրկինք-գետինք թռավ ու գնաց։
Մըսրա Մելքի մեր պատուհան նստե՝
Տեսավ թոզ կը գա դաշտերու վերան.
Տեսավ, որ կրակ գետնա էրեսեն կը տա վեր, էրկինք.
Մեջ էրկինք, մեջ գետինք կը մոտենա իր տան։
Մըսրա խաթուն ասաց.
— Էսի ամպ չի՛, կա ու չկա,
Էսի Քուռկիկ Ջալալու օտաց կրակն էսպես կ’ էլնի։
Դարձավ, ասաց.— Դռնապաններ,
Գնացեք դռներ բացեք.
Կո՛, ձի մի կը հասնի մեր դուռ։
Դռնապաններ հասան ու դռներ բացին։
Տեսավ Քուռկիկ Ջալալին է։

Բան մի վեր քամակին։
— Մըսրա Մելի՛ք,— կանչեց Իսմիլ խաթուն,
— Էն բան առեք, բերեք ինծի։

Մըսրա Մելիք գնաց, մոտիկացավ ձիուն։
Ձին իր գլուխ կոռեց։
Մելիք աչքեց, տեսավ— բարուր։
Ձիու քամկից բարուր առավ,
Տարավ էտուր Իսմիլ խաթուն։
Մելքի մեր բացեց ու ի՞նչ տեսավ—
Բարուրի մեջ՝ մանուկ Դավիթ,
Թուղթ մէլ գրուկ դրա՛ծ կըշտին։
Էդ թղթի մեջ Ձենով Հովան կ’ասե.
— Աղբո՛ր կընիկ, հարսե՛,
Մհերն էկավ էստեղ, էնոր տըղա՛ մ’ էլավ.
Մհեր ու իր կնիկ մեռան, տըղան մնաց որբ։
Ա՛ռ, Մհերի խաթեր համար տըղան շահե։
Մինչև որ քիչ մի մեծանա, չըդադարի.
Նոր ես կ’առնեմ, ե՛ս կը շահեմ։

3-րդ մաս

Մըսրա թագավորի կընիկ միտ վե՛ ասաց.
— Մհեր ինձի օր մի աղեկություն արեց,
Էնոր խաթեր ես կը շահեմ Դավթին.
Իմ ծիծ կաթ կա՛ հալա.
Իմ տըղան կաթեն կը կըտրեմ,
Զէն կը շահեմ։ Շահե՛մ, էստեղ կենա,
Մելիքի հետ աղբե՛ր ըլնեն,
Իրար աղբերություն անեն,
Մըսը՜ր, ամբո՛ղջ էրկիր, զավթեն, տիրապետեն։
Հե՛յ, մըկա նոր Դավիթ տի մեծնա, էրթա Սասո՞ւն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստում գտեք հետևյալ արտահայտությոնները և բացատրեք՝  «էսա տղան տի մեռնի»-այս տղան պետք է մահանա, «լավ ճիպոտ մի զար»-ուժեղ հարվածիր, «Ձենով Հովան քաղաքացիք ժողվեց Էդտեդ»-Ձենով Հովանը հավաքեց քաղաքացիներին այդտեղ,« Իրար աղբերություն անեն»-Իրար օգնեն, «Մելիք աչքեց, տեսավ— բարուր»-Մելիքը նայեց տեսավ բարուր:
  2. Ինչպե՞ս Ձենով Հովհանն ու Վերգոն որոշեցին Դավթին ուղարկել Մըսր:
    Քանի որ Դավիթը ոչ մեկի կաթը չէր ուտում , նրանք որոշեցին ուղարկել Մըսր:
  3. Իսմիլ Խաթունի տղայի անունն ի՞նչ էր:
    Մելիք
  4. Ինչո՞ւ Իսմիլ Խաթունը որոշեց Դավթին պահել, ի՞նչ գաղտնի միտք ուներ նա:
    Նա մտածում էր , որ Դավիթը երբ մեծանա Մելիքի հետ ամբողջ Մըսր կզավթեն ու կտիրանան:
    https://soundcloud.com/nana-stepanyan/c0ai1io9zsax

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.