Լեզվական աշխատանք 375,376 կարդալ 378-ին հաջորդող տեքստը, 379, 380

Մի մարդ ասում է .
-Ես Սևանի ամբողջ ջուրը կխմեմ:
Ընկերները ծաղրում են նրան ու ասում .
-Դու քո խոսքը գործով ապացուցի:
Մարդը ասում է .
-Ես անպայման կխմեմ ,եթե դուք Սևանից հանեք գետերի բերած ջուրը:Չէ , որ ես չէի խոստացել ,որ գետերի ջուրն էլ  կխմեմ:


Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում .
-Իմ ձին գողացել են:
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում .
-Եթե դու չքնեիր,ապա քո ձին չէին գողանա :
Խելոք մարդն ասում է .
-Եթե ես իմանայի ,որ երկրի  տերը քնած է ,ես արթուն կմնայի:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի  վազ տեսավ:Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին ,բայց չկարողացավ :Հեռանալիս ինքն իրեն ասաց .
-Ոչինչ, դեռ խակ է :
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում , մեղքը դնում են պայմանների վրա:

Ուղտը շատ ծույլ էր ,մարդու մոտ աշխատել չեր ուզում ու աշխատանքից խուսափելու համար  ապրում է Ոռնացող անտառում :Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ , ճյուղ, կաթնախոտ ու  տատասկ էր ուտում :Մի առավոտ ձին ` թամբը մեջքին ,սանձը բերանին,եկավ մոտն ու ասաց .
-Ուղտ ,այ ուղտ ,դուրս արի ու մեզ նման աշխատիր:
Ուխտը պատասխանեց .
-Ուզ ,ուզ :
Ձին գնաց ու պատմեց մարդուն : Հետո շունն ու եզը հերթով եկան:
Ուղտը նրանց էլ միայն <<ուզ>> ասաց : Հենց այդ <<ուզն>>էլ նրան պատիժ դարձավ.դրանից մեջքին կուզ աճեց:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.