Տարբեր կենդանիներ բոլորս ենք տեսել բնության մեջ, շրջակա միջավայրում, դպրոցամերձ տարածքում, բակում, նույնիսկ տանը: Նկատել ենք, որ կենդանիները հեշտությամբ կարող ենք տարբերել բույսերից: Դրանում կարևոր են կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները: Նշենք դրանցից հիմնականները:
Նախ՝ կենդանիները տարբեր չափի են, կազմված են տարբեր մասերից:
Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մասը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:
Բույսերի նման՝ կենդանիների մարմինն ունի տարբեր օրգաններ, որ
ոնցից մեկ գործառույթ կատարողները միասին կազմում են օրգանների մի համակարգ: Կենդանիների զգալի մասին բնորոշ են սննդառության, շնչառության, բազմացման և այլ օրգանների համակարգերը։
Իրար հետ համեմատելով տարբեր տարիքի կենդանիներ՝ կգտնենք մի կարևոր առանձնահատկություն ևս. կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:
Կենդանիների ճնշող մասը կարող է տեղաշարժվել և կատարել տարբեր շարժումներ: Այդ նպատակով նրանք ունեն մարմնի առանձնահատուկ մասեր, շարժվելու օրգաններ և բազմաթիվ հարմարանքներ: Փոքր կենդանիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթնասունների վերջույթները տեղաշարժվելու համար են: Տեղաշարժվելու միջոցով կենդանիները գտնում են սնունդ: Այդ նպատակով նրանք անցնում են մեծ հեռավորություն, հաղթահարում մեծ տարածություն: Հիշենք, որ բույսերի մեծ մասն ունի արմատ, որի միջոցով ամրանում է հողում և չի տեղաշարժվում։
Կենդանիների առանձնահատկություն է նաև այն, որ նրանք սնվում են բույսերով, սնկերով կամ այլ կենդանիներով:
Կենդանիներր բազմանում են և տարածվում բնության մեջ: Դա բնորոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Սակայն կենդանիների մեծ մասը բազմանում է հիմնականում սեռական ճանապարհով:
Կենդանիների մասին գիտությունը կոչվում է կենդանաբանություն:
Հարցեր և առաջադրանքներ
- Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:
Կենդանիները տարբեր չափի են, կազմված են տարբեր մասերից:Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մասը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը: -
Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը:
Կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք: - Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:
Փոքր կենդանիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթնասունների վերջույթները տեղաշարժվելու համար են: - Ինչո՞վ են սնվում կենդանիները:
Բույսերով, սնկերով կամ այլ կենդանիներով: