Ընձառյուծ
Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Գրանցված է նաև նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D:
Հնում կարծում էին, որ ընձառյուծը հանդիսանում է առյուծի և հովազի հիբրիդ։ Այս իր արտացոլումն է գտել ընձառյուծի անգլերեն անվան մեջ, որտեղ Leopard բառը ծագում է հին հունարեն λέων (leōn, առյուծ) և πάρδος (pardos, արու հովազ) բառերից։ Վերջինս հունարեն է մտել սանսկրիտից՝ pṛdāku («օձ, առյուծ, հովազ»)։
Տեսակի ներկայիս անվանումը (Panthere pardus) գալիս է հունարենից լատիներեն անցած πάνθηρ (pánthēr) բառից։ Վերջինս, ենթադրվում էր, որ ծագել էր παν «pan» («բոլոր») և θηρ («կենդանի») բառերից։Մարմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը հասնում է 165 սմ-ի, պոչինը՝ 75-110 սմ-ի, իսկ քաշը՝ 60 կգ-ի։ Էգերն ավելի փոքր են։ Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են։ Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով։