Մայրենի 15.09.2020

Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութը։ Տեքստից դուրս գրի՛ր 5 պարզ բառ և դարձրո՛ւ բարդ կամ ածանցավոր։

Առաջին դպրոցները

Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին:Ք.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել: Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել: Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ: Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։ 1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։

***

Ք. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև իր աշակերտների հետ Պլատոնը զրույցները վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր: Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այդ ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր.«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Այդ աշակերտը Արիստոտելն էր: Ք.ա. 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել է իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, դրա համար էլ նրա աշակերտներին անվանում էին պերիպատետիկներ (հունարեն բառ է, նշանակում է (զբոսնողներ, ճեմողներ):

Հայոց առաջին դպրոցները

Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի առաջին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր: Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին:

Հայոց առաջին դպրոցը` վարդապետարանը, բացվել է հինգերորդ դարի սկզբին Վաղարշապատում, Մեսրոպ Մաշտոցի և հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի ջանքերով: Սկզբնական շրջանում դասավանդվել են Աստվածաշունչը, վարքաբանություն, քերականություն: Հետագայում նաև աստղագիտություն, թվաբանություն եւ այլ առարկաներ: Այս դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ, եկեղեցական գործիչներ: Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը:

Աղբյուրը՝ Մանկական գանձարան

1.Դպրոց -դպրոցական

2.Ժողովուրդ -ժողովրդական,

3.Բառ –բառային

4.Բառ-բառարան

5.Ժամ -ժամացույց

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.