Առաջ Այսօր, նորեն, դեմքիդ վրա գիշեր է կաթել, Շանթ ու կայծակ ճայթելեն. Սրտիդ խորեն արյուն կեռա՝ ամպեր են պատել, Հուր ու փայլակ սայթելեն։ Սրտով բարի, Հոգիդ արի՜, Որ քու նավը Չըշվարի: Կյանքի կռիվ՝ ճիշտ դատելով՝ Կանաչ, խռիվ միշտ զատելով։ Դեպի առա՛ջ. Հեռի՛ հառաչ։ |