Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներ

Ժայռապատկերները քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին փորագրված կամ նկարված հնագույն պատկերներ ու տեսարաններ են, որոնք արվել են հին քարի դարից մինչև միջնադար:

Հայաստանի ժայռապատկերները քանակով, տեսականիով, ոճով ու բովանդակությամբ բացառիկ են Հին Արևելքի մշակութային համատեքստում: Հայկական լեռնաշխարհում առ այսօր վկայված է ավելի քան 100 000 ժայռապատկեր, որոնք առանձնակի խտությամբ տեղակայված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի (Ուխտասար), Վայքի (Ջերմուկի լեռներ), Գեղարքունիքի (Աժդահակ), Կոտայքի (Պայտասար, Զառ), Արագածոտնի (Ոսկեհատ, Արագած լեռ, Կաքավաբերդ) և այլ մարզերում:Ժայռապատկերները հիմնականում տարածված են բարձր լեռնային շրջաններում` ծ.մ. 2000-3000 մ բարձրությամբ վայրերում, սակայն առկա են նաև նախալեռնային և հովտային` ծ.մ. 1000-2000 մ բարձրությամբ շրջաններում:

Ըստ թեմատիկայի՝ դրանք կարելի է ստորաբաժանել.

  1. Որսի ու ռազմի տեսարաններ:
  2. Անասնապահական (ընտելացում‚ վարժեցում) և երկրագործական (վար) տեսարաններ:
  3. Ծիսական արարողություններ‚ մարզական ու պարի տեսարաններ:
  4. Նախնիների, աստվածությունների, դիցաբանական հերոսների, բարի ոգիների պատկերներ: Սրանցում առանձնանում է կայծակնացայտ աստվածության կերպարը:
  5. Կենդանիների պատկերներ՝ այծ, ցուլ, եղջերու, հովազ, տուր, զուբր, վիթ, ձի, շուն, գայլ, աղվես, վարազ, արջ, օձեր, ջրլող թռչուններ:
  6. Առասպելական արարածներ՝ վիշապներ, հրեշներ, հեքիաթային էակներ:
  7. Ծառ ու ծաղկի, պտուղների պատկերներ:
  8. Մայրության, սրբազան բեղմնավորման, պտղաբերության ու ժամանակի պաշտամունքն արտացոլող պատկերներ: Ուշագրավ է նախամոր կերպարը, որը համահունչ է շումերական առասպելի Նամմու նախամոր կերպարին:
  9. Փոխադրամիջոցներ (սայլ, նավակ, սահնակ) և կառուցվածքներ (ոռոգման ցանցեր, թակարդներ, արգելապատնեշներ, խորհրդավոր կառույցների հատակագծեր):
  10. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սև սար,
    ժայռապատկեր, Ք.ա. V-III հազ., բազալտ
    (լուս.` Կ. Թոխաթյանի)Զենքեր, գործիքներ և հարմարանքներ՝ նիզակ, կապարճ, գուրզ‚ մահակ‚ վահան, կեռիկ, արոր, օղապարան, ցանց, ուռկան:
  11. Շրջակա միջավայրի անշարժ տարրեր՝ սակավ են՝ լեռ, գետ, լիճ, աղբյուր պատերները: Գերակշռում են բնության երևույթները՝ կայծակ, անձրև, ծիածան:
  12. Կան տարատեսակ նշաններ, գաղափարագրեր ու խորհրդանշաններ, որոնք հիշեցնում են պիկտոգրամաներ, ինչպես նաև հնագույն տառեր:
  13. Ժայռապատկերների մի խումբ ստեղծվել է ժամանակի ու տարածության մեջ կողմնորոշման նպատակով՝ օրացույց, տեղանքի ու երկնակամարի քարտեզներ:
  14. Մեծաթիվ են սոլյար նշանները: Առանձնանում է տիեզերքի, մասնավորապես Կաթնածիր համաստեղությունը պատկերող ժայռաքանդակը, որը եզակի երևույթ է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.