Արցախ

Արցախի պատմություն, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում գտնվող Արցախ նահանգի պատմություն։ Ժամանակագրական առումով նրա երեքհազարամյա ընթացքն ընդունված է բաժանել չորս դարաշրջանի՝:
Երկրամասը տարբեր ժամանականերում հանդես է եկել տարբեր անուններով, որոնցից ամենահինը «Արցախ» անվանումն է։ Դրա հստակ ստուգաբանությունը հայտնի չէ։ Տեղանունը ուրատական սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս «Ուրտեխե» և «Ուրտեխինի» ձևերով։ Մ.թ. 1-ին դարի հույն հեղինակ Ստրաբոնի «Աշխարհագրություն» աշխատությունում երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» անունով՝ որպես Մեծ Հայքի նահանգներից մեկը, հայտնի իր մեծաքանակ այրուձիով[1]:Արցախը (Artsak) 1788 թվականին հրատարակված Մեծ Հայքի քարտեզի վրա:

Պատմական սկզբնաղբյուրներում «Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 14-րդ դարից: «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության այն ձևավորվել է պարսկական աշխարհագրական անվանակարգի հիման վրա. ի տարբերություն երկրամասի հարթավայրային մասի, որը կրում էր «Բաղ-ի սաֆիդ» (Սպիտակ այգի) անունը, նրա լեռնային հատվածը անվանվեց «Բաղ-ի սայիդ», որ թուրքալեզու ժողովուրդների մոտ վերափոխվեց «Ղարաբաղի» (Սև Այգի)։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։

Անցնելով Ռուսական կայսրության տիրապետության տակ՝ «Ղարաբաղ» անվանը կցվում է նաև «нагорный» (լեռնային) ռուսերեն ածականը՝ բնութագրելու համար նրա լեռնային երկիր լինելը։ Այսպիսով, «Լեռնային Ղարաբաղ» անվան երկու բաղադրիչներից մեկն ունի ռուսական ծագում, իսկ մյուսը պարսկական։

«Արցախ» տեղանունը կրկին շրջանառվում է 1988 թվականից։

5-6-րդ դարերում Արցախը չի մտել Հայկական մարզպանության մեջ։ Աղվանից թագավորությունը 469 թվականին վերածվել է պարսկական մարզպանության՝ պահպանելով «Աղվանք» անունը։

Վաչեից հետո շուրջ 30 տարվա անիշխանությունից հետո, 487 թվականին նրա եղբոր որդի Վաչագան Բարեպաշտը Հայոց Արևելից աշխարհում հռչակվում է «Աղվանից արքա»: Վերջինս թագավորանիստ է դարձրել իր հիմնադրած Դյուտական ավանը (Տրտու գետի ափին)։ Ծավալել է եկեղեցական, լուսավորական և քարոզչական բուռն գործունեություն, կառուցել է վանքեր ու եկեղեցիներ (Բաքվում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 500 թվականին), բացել դպրոցներ։ Այդ ժամանակ բուն Մեծ Հայքում և կենտրոնական նահանգներում հայկական պետականության բացակայության պայմաններում Վաչագան Բարեպաշտի թագավորությունը հայահավաք կենտրոնի դեր էր կատարում։ Նրա կառավարման տարիներն աչքի են ընկնում կանոնադրական և կրոնական բարեփոխումներով, տնտեսական և մշակութային կյանքի վերելքով։ Արքան ինքն էր հաճախ դպրոց այցելում և հրճվում աշակերտների ընթերցանությամբ[7]: Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով Վաչագան Գ Բարեպաշտը ձեռնամուխ է եղել ներքին կարգուկանոնն ապահովող օրենքների մշակմանը։ ժամանակի նշանավոր մտածողների (Մատթե, Աբրահամ Մամիկոնյան, Պետրոս Սյունեցի) աջակցությամբ և եկեղեցական նախկին կանոնների ու պետական կազմակերպության մասին պահպանված մատենագրական նյութերի հիման վրա Վաչագան Գ Բարեպաշտի կազմած «Սահմանադրութիւն կանոնական…» հաստատվել է Աղվենի եկեղեցական ժողովում:Մինչև 6-րդ դարի կեսերը Արցախ աշխարհում տևական խաղաղություն և ինքնավարություն էր տիրում։ Սակայն իրադրությունը փոխվեց 7-րդ դարի սկզբին, երբ Հայաստան ներխուժեցին արաբները:Ամարասի վանք 652 թվականին, խուսափելով արաբների հետագա ասպատակություններից, հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ պայմանագիր ստորագրեց, որով Հայաստանը պահպանեց իր ներքին ինքնավարությունը[8]: Սեբեոսի վկայությամբ բանակցություններում Հայաստանն առանձին էր դիտարկվում Սյունիքից և Արցախից։ Իրավիճակը փոխվեց Թեոդորոս Ռշտունու մահից հետո, երբ գահակալվեց նրա փեսան՝ Համազասպ Մամիկոնյանը: Նրան հաջողվեց իր իշխանության տակ վերցնել Մեծ Հայքի գրեթե բոլոր գավառները՝ այդ թվում՝ Արցախը: 701 թվականին ամբողջ Հարավային Կովկասն ու Հայկական լեռնաշխարհը միավորվեցին վարչաքաղաքական մեկ կառույցի՝ Արմինիա կուսակալության մեջ։ Այն բաժանվեց 4 ամիրայությունների՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.