Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Առաջադրանքներ՝

  1. Ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ կարդացիր բանաստեղծությունը: Ի՞նչ ես դու պատկերացնում, երբ լսում ես Հայաստան բառը։
    Շատ հուզիչ բանաստեղծություն է, նաև երգն էլ է լավը :Պատկերացնում եմ ազատ և հզոր երկիր:

2.ՀԱՅԱՍՏԱՆ բառով գրի՛ր ակրոստիքոս։
Հինավուրց իմ երկիր
Ազատ ու անկախ
Յուրաքանչյուր քո սահման
Ամուր է և անվախ:
Սարերն ու ձորերը
Տարիներ էլ թե անցնեն,
Անպայման ծաղկելու են
Նաիրյան ծառերի պես:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.