Կարդա՛ Հովհաննես Շիրազի 《Իմ սուրբ հայրենիք》 բանաստեղծությունը։
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։
Առաջադրանքներ՝
- Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, շարժո՞ւմը, թե՞ ձայնը: Պատասխանդ հիմնավորիր:
Ավելի շատ գերակշռում էր բարձր ձայնը,որով հեղինակը իր սերն էր փոխանցում: - Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:
Ես այս բանաստեղծությունը կներկեմ կարմիր ,կապույտ ,ծիրանագույն,կանաչ և սպիտակ գույներով: - Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրի՛ր և հիմնավորի՛ր, թե ինչու ես այդպես մտածում:
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։
Հեղինակը ուզում է ասի , որ նա անչափ սիրում է իր հայրենիքը: - Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը: Իմ հայրենիք
- Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը։
Հեղինակը պատմում է իր հայրենիքից, որտեղ նա ծնվել է և ապրում է, թե ինչքան է նա սիրում :Ինչքան է հայրենիքը խոցվել, բայց դիմացել է այդ կռիվներին: Նա պատմում է իր անվերջ սիրուց հայրենիքի նկատմամբ: