Անհատական նախագիծ

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանների սովորողներ

ժամանակահատվածը՝ 2 շաբաթ

Նպատակը՝ ուսումնասիրել կենդանիներին, թռչուններին նաև դինոզավրերին

Փոկերը մաշկոտանիների կարգի ծովային կաթնասուններ են։ Հայտնի է փոկերի 13 ցեղի 34 տեսակ՝ ծովային նապաստակներ, փուփուլավոր, գրենլանդական, սովորական, ճգնավոր փոկեր, ծովափղեր, ծովառյուծներ և այլն։ Փոկերը տարածված են գրեթե բոլոր օվկիանոսներում (բացառությամբ Հնդկականի), առափնյա և բաց ջրամբարներում (առավելապես՝ բևեռային), նաև որոշ ներքին ջրամբարներում, այդ թվում՝ քաղցրահամ (օրինակ՝ Բայկալ, Լադոգա լճերում) և այլն։

Այս ընտանիքի ներկայացուցիչների մարմնի երկարությունը 1,2 մ-ից (օղակավոր փոկ) մինչև 6,5 մ է (ծովափիղ), կենդանի զանգվածը՝ 90 կգ-ից մինչև 3,5 (երբեմն՝ 5) տ։ Գլուխը դեպի առաջ նեղանում է, արտաքին ականջախեցի չունեն։ Առջևի զույգ վերջույթները վերածվել են մագիլներով զինված մաշկաթաթերի։ Հետին վերջույթները մշտապես հետ են ձգված և չեն կարող ծալվել մարմնի տակ, ուստի չեն կարող օգտագործվել ցամաքի կամ սառույցի վրա տեղաշարժվելիս։ Փոկերի մարմինը մազածածկ է։ Նորածին փոկերի մազածածկը երկար է, խիտ, փափուկ, մեծամասնությանը՝ սպիտակ (այստեղից՝ սպիտակ փոկ անվանումը)։ Հասուն փոկերի մազածածկը կարճ է, կոշտ, նոսր (ծովափղերը մազածածկ գրեթե չունեն)։

Փոկեր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Փոկերը ժամանակի մեծ մասն անցկացնում են ջրում, սակայն շնչում են մթնոլորտային օդ։ Նրանք չեն սառչում ենթամաշկային ճարպաշերտի շնորհիվ, որը կանխում է ջերմության կորուստը։ Երբ կենդանին սուզվում է, նրա սրտի զարկերի հաճախությունը նվազում է (մինչև 4–15 զարկ), որի հետևանքով օգտագործվող թթվածնի քանակը պակասում է։ Սովորաբար փոկերն ապրում են խմբերով, որոշ տեսակներ միայնակ են (ճգնավոր փոկ)։ Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիններով, փշամորթներով և խեցգետնակերպներով։ Նրանց մեջ կան գիշատիչներ. ծովառյուծի սիրած սնունդը պինգվիններն են և այլ տեսակի փոկեր։ Բազմացման շրջանում փոկերը զույգեր են կազմում։ Էգը ծնում է 1 ձագ, որն արագ աճում է և 3 շաբաթ անց դառնում ինքնուրույն։

Բելգիայում փոկի ձագին անվանակոչել են ի պատիվ Կոնչիտա Վյուրստի


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.