Գործնական քերականության

94  Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի´ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է:-Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Կամ՝ Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:
Հնագույն բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ:
Աշխարհի ամենից լայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենահազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
Ամենաթանկ գիրքը 1455թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է)տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

Աշխարհի ամենաաղմկոտ քաղաքը Եգիպտոսի մայրաքաղաքն է՝ Կահիրեն, որտեղ այդ երկրի բնակչության մեկ քառորդն է ապրում:
Ամենահին օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենից երկարակյացն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել:  Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից ամենամեծ է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել):
Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի ամենից բարդ ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):

95. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություննե´ր ստացիր:

Օրինակ՝ Ինչքա՞ն ժամանակ ո՞վ ի՞նչ էր անում ինչի՞ ի՞նչը-Ամբողջ օրը կինը փնտրում էր աղմուկի պատճառը:
Ինչպիսի՞ ի՞նչը ի՞նչ էր անում:Կոպիտ գայլը ջուր էր խմում:
Քանի՞ ինչե՞րը ի՞նչ արեցին, որտե՞ղ:Յոթ կապիկները հաց կերան:
Ո՞ւմ ի՞նչը  ի՞նչ էր անում, որտե՞ղ:Գյուղացու շունը փոս էր փորում այգում:
Ո՞ր ո՞վ ի՞նչ արեց, ե՞րբ:Վախկոտ թշնամին փախուստի դիմեց երեկոյան:

96. Բացատրի´ր՝ ընդգծված բայերի իմաստների տարբերությունը  ո՞րն է:

Փայտը կոտրեցի:/Մեկ հարվածով / Փայտը կոտրատեցի:/մանրացնել/

Կողպեքը չխկաց ու բացվեց:/մեկ ձայն/Կողպեքը չխչխկաց ու բացվեց:/աղմուկ/

Հանկարծ թփերը խշշացին:/ձայնի միայն մի տեսակ/ Հանկարծ թփերը խշխշացին:/Ձայնի միքանի տեսակներ/

Վարպետը պաստառը պատից պոկեց:/մեկ շարժում պոկեց/Վարպետը պաստառը պատից պոկոտեց:/պաստառը մասնատվում է/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.