Արուսյակի, Արսենի, Կարենի տարիքների գումարը 31 է: Արսենը Արուսյակից 5 տարով մեծ է, իսկ Կարենը Արսենից՝ 6 տարով: Քանի՞ տարեկան է նրանցից յուրաքանչյուրը:
Ամանով մեղրը կշռում է 500գ, իսկ նույն ամանով յուղը՝ 350գ : Ինչքա՞ն է կշռում դատարկ ամանը, եթե հայտնի է, որ ամանում եղած յուղն առանձին երկու անգամ թեթև է այդ ամանում գտնվող մեղրից: 200գ
Երեք ընկերներից Արամը գնեց խանութում վաճառվող կոնֆետի միանման տուփերից երկուսը, իսկ Կարենը՝ երեքը: Երբ խանութ եկավ Հայկը, էլ կոնֆետ չկար: Ընկերները հավասարապես բաժանեցին կոնֆետները: Պարզվեց, որ Հայկը ընկերներին պարտք է 1500 դրամ: Ի՞նչ արժեր 1 տուփ կոնֆետը, և Հայկը որքա՞ն է պարտք Արամին: 1/3=1500 1500*3=4500 4500:5=900(արժեք) 1500:2=750(պարտք)
Զամբյուղում կա մեկական կարմիր, կապույտ, դեղին, սպիտակ ծաղիկ: Մեղուն զամբյուղի յուրաքանչյուր ծաղկի այցելում է մեկ անգամ: Նա սկսում է կարմիր ծաղկից և դեղին ծաղկից անմիջապես չի թռչում դեպի սպիտակ ծաղիկը: Քանի՞ տարբեր եղանակներով կարող է մեղուն այցելել բոլոր ծաղիկներին: 3
4000538 թվից հինգ թվանշան ջնջեք այնպես, որ մնացած թիվը լինի հնարավոր ամենամեծը : Գրիր ստացված թիվը: 58 կամ 85
Գտնել 4-ից մեծ և 200-ից փոքր այն բնական թվերի քանակը, որոնք ունեն ճիշտ երեք բաժանարար:
Գոհարը որոշում է կոնֆետները շարել զամբյուղների մեջ: Եթե նա ամեն զամբյուղում դնի 12 կոնֆետ, ապա նրա մոտ 7 կոնֆետ կավելանա, իսկ եթե ամեն զամբյուղում դնի 16 կոնֆետ, ապա նրա մոտ 5 կոնֆետ կպակասի: Քանի՞ կոնֆետ ուներ Գոհարը: 12x+7=16x-5 x=3 12*3+7=43 16*3-5=43
10 վազորդներ վազում են ուղիղ վազքուղով: Վերջնակետում Արմենը տեսնում է, որ իր ետևում գտնվող վազորդները 2 անգամ շատ են, քան իր դիմաց գտնվողները: Ո՞րերորդ տեղում Արմենը ավարտեց մրցույթը x+1+2x=10 x=3 3+1=4(տեղում)