Գտնել 36-ի և 84-ի ընդհանուր բաժանարարների քանակը: 36=2*2*3*3 84=3*2*2*2 1) 4 2) 5 3) 6 4) այլ պատասխան
Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 3 թվանշանը: 1) 20 2) 19 3) 18 4) այլ պատասխան
10000-ից փոքր և 10-ից մեծ քանի՞ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը 2 է: 1) 9 2) 8 3) այլ պատասխան 4) 7
Գտնել 1 .2 .3 . ……. .93.94 (բազմակետերի փոխարեն հերթականությամբ բոլոր բնական թվերն են, մինչև նշված թվերը) արտադրյալի վերջին թվանշանը: 1) 2 2) 4 3) 3 4) 0
Մտապահված թիվը բազմապատկեցին 8-ով, այնուհետև ստացված թվից հանեցին 5 և ստացվեց 13-ից 7 անգամ մեծ թիվ: Գտնել մտապահված թիվը: 1) 91 2) 12 3) 96 4) 86
Ի՞նչ թիվ պետք է գրել ? նշանի փոխարեն, որպեսզի տեղի ունենա հետևյալ հավասարությունը 28x3x14x2=42x?: 1) այլ պատասխան 2) 28 3) 14 4) 56
Քանի՞ հատված կա նշված գծապատկերում: 1) 4 2) 5 3) 10 4) 9
1-ից մինչև 100 բնական թվերի շարքում, որքանո՞վ է զույգ թվերի գումարը մեծ կենտ թվերի գումարից: 1) 50-ով 2) 100-ով 3) հավասար են 4) այլ պատասխան
Յուրաքանչյուր րոպեում զամբյուղում եղած խնձորների թիվը կրկնապատկվում է: 12 րոպե հետո զամբյուղը լցվում է: Որքա՞ն ժամանակ հետո այն կիսով չափ կլցվի: 1) 6 2) 11 3) 10 4) 9
3 մարդ 4 օրում հավասարաչափ ուտում են 24 կգ սնունդ: 8 մարդ 2 օրում քանի՞ կգ սնունդ հավասարաչափ կուտեն: 1) 24 2) 32 3) 16 4) 48
2019 բնական թվերի գումարը 2020 է: Գտնել այդ բնական թվերի արտադրյալը: 1) 2 2) 2020 3) այլ պատասխան 4) 2019
Նշված թվերից ո՞րը կարող է լինել երկու հաջորդական բնական թվերի արտադրյալի վերջին թվանշան: 1) 5 2) 9 3) 0 4) 3
Հաղորդալարի մի կտորը 6 անգամ կարճ է երկրորդից, իսկ երկրորդ կտորը 125 մ-ով երկար է առաջինից: Գտնել երկրորդ կտորի երկարությունը: 1) 150 2) 125 3) 25 4) 50
Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց թվանշանները ձախից աջ մեծանում են: 1) 7 2) 28 3) 13 4) այլ պատասխան
2020 ճառագայթներից մի քանիսը սպիտակ են, իսկ մի մասը՝ սև: Հայտնի է, որ ճառագայթներից գոնե մեկը սև է, իսկ կամայական երկու ճառագայթներից գոնե մեկը սպիտակ: Գտնել սև ճառագայթների քանակը:1 1
Մեկ նարինջը և երկու բանանը միասին արժեն 800 դրամ, իսկ նույն տեսակի մեկ բանանը և 2 նարինջը միասին արժեն 700 դրամ: Որքա՞ն արժե մեկ նարինջը:
Երկու գնացքներ, որոնցից յուրաքանչյուրն ունի 250 մ երկարություն և 45 կմ/ժ արագություն, շարժվում են հակառակ ուղղություններով և անցնում են իրար կողքով: Քանի՞ վայրկյան կտևի անցումային այդ ժամանակը:
Արմենը վիճակահանության կտրոնի վրա նկատեց, որ նրա հերթական համարը՝ 31513, աջից ձախ և ձախից աջ նույն կերպ է կարդացվում (սիմետրիկ թիվ): Քանի՞ հնգանիշ սիմետրիկ համարով վիճակահանության կտրոն կարող է լինել:
Նկարում պատկերված յուրաքանչյուր ուղղանկյան ներսում գրված է