Ամբողջ թվերի գումարում

1. Իրար հետևից գրում են բնական թվերը մինչև 77-ը (1 2 3 4 5…….75 76 77): Քանի՞
թվանշան է գրված:
145

2. . Արմենը Գագիկի մտապահած թվին ավելացրեց 7 և արդյունքից հանեց Գագիկի
պահած թվից 5-ով փոքր թիվ, այնուհետև ստացված արդյունքը կրկնապատկեց: Ի՞նչ
թիվ ստացավ Արմենը:
(x+7-(x-5))*2=24

3. Գումարե՛ք հետեւյալ թվերը.

ա) –9, +17 եւ –23, = – 15

գ) +47, +53 եւ –34,  =66

ե) +3, –14 եւ +6, = -5

բ) –80, +91 եւ –10,  =1

դ) +18, –27 եւ –5, =-14

զ) –29, +40 եւ +30։ =41

4. Կատարե՛ք գումարում.

ա) (-17) + (+12)=-5, 

գ) (+10) + (-15)=(-5), 

ե) (–17) + (–12)=(-29),

բ) (–18) + (+13)=(-5), 

դ) (–21) + (–24)=(-45), 

զ) (–29) + (–401)=(-430)։

5. Արկղում կա 4 կարմիր, 5 դեղին, 6 կապույտ և 3 կանաչ գնդակներ: Առանց նայելու
արկղից ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է վերցնել, որպեսզի համոզված լինեք, որ
դրանցից գոնե երկուսը կանաչ գույնի են:
4+5+6+3-1=17

6. Դասարանի 26 աշակերտները տիրապետում են անգլերեն կամ ռուսերեն լեզուներից
գոնե մեկին: Հայտնի է, որ նրանցից 15-ը տիրապետում են ռուսերենին, 20-ը՝
անգլերենին: Քանի՞ աշակերտ է տիրապետում և՛ անգլերենին, և՛ ռուսերենին:
9

Լրացուցիչ առաջադրանքներ

*** Առաջարկիր հաշվարկի քո տարբերակները և ներկայացրու դրանք քո բլոգում։ Բազմանիշ թվերի բազմապատկման այլ եղանակԻտալացի մաթեմատիկոս Լուկա Պաչիոլին (XV-րդ դար) իր աշխատություններում ներկայացրել է բազմանիշ թվերի բազմապատկման ութ տարբեր եղանակներ: Այս թողարկման համար կներկայացնենք, ոչ բոլորին հայտնի, բազմապատկման այս եղանակը:

Օրինակ՝ փորձենք բազմապատկել 342-ը 54-ով: Նախ և առաջ պետք է գծել 3×2 վանդակներից կազմված ուղղանկյուն, որտեղ երեքը առաջին արտադրիչի՝ 342-ի, թվանշանների քանակն է, իսկ 2-ը` երկրորդ արտադրիչի՝ 54-ի, թվանշանների քանակը:

Վանդակների մոտ կցագրում ենք առաջին թվի թվանշանները գրված ձախից աջ, երկրորդինը՝ ներքևից վեր հերթականությամբ, տես նկարը:

Յուրաքանչյուր վանդակ անկյունագծով կիսենք: Այնուհետև արտադրիչների թվանշանները զույգ առ զույգ բազմապատկենք միմյանցով և արդյունքները գրանցում ենք համապատասխան վանդակներում՝ միավորների թվանշանը գրելով վանդակի վերին, իսկ տասնավորնինը՝ ստորին կեսում: Տես նկարը.

Դրանից հետո գումարում ենք ստացված արդյունքները վանդակների անկյունագծերի ուղղությամբ՝ սկսելով վերին աջ անկյան վանդակից: Այդպես ստանում ենք պատասխանի թվանշանները՝ ըստ կարգի աճման.

Միավորներ՝ 8

Տասնյակներ՝ 6+0=6

Հարյուրյակներ՝ 2+1+0+1=4

Հազարյակներ՝ 1+5+2=8

Տաս հազարյակ՝ 1

Արդյունքում կստանանք՝

342x 54= 18468

Կարող եք արտադրյալը ստուգել ձեզ հայտնի բազմապատկման եղանակով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.