Հռոմեա-պարթևկան պատերազմ մ.թ.ա 54-64 թթ.

Առաջին պարապմունք

Հռոմի դրածո վրացի Հռադամիզդին հայկական գահից հեռացնելը առաջ բերեց Հռոմի նոր պատերազմը Արևելքի դեմ, որը պատմագրության մեջ հիշատակվում է տասնամյա պատերազմ (54-64 թթ. մ.թ.) անունով։ Արևելքի, այդ թվում Հայաստանի հարցը լուծելու համար Հռոմի կայսր Ներոնը ընտրում է մարտերում փորձված և ժողովուրդների հնազանդեցման մեջ ընդունակություններ ցուցաբերած զորավար Դոմացիոս Կորբուլոնին, որին, լայն լիազորություն և մեծաթիվ զորք տալով, 55 թ. ուղարկում է Կապադովկիա։ Հռոմեական դիվանագիտությունը ոսկու ուժով Պարթևստանում պետք է ստեղծեր ներքին դժգոհություններ և ապստամբություններ։ Այդ դիվանագիտությանը շուտով հաջողվում է Վաղարշ I-ի դեմ բարձրացնել գահի թեկնածու, Պարթևստանի նախկին թագավոր Վարդանի որդուն, ինչպես նաև ապստամբեցնել Վրկանաց երկիրը։ Վաղարշը ոչ միայն չի կարողանում օգնություն ցույց տալ իր եղբայր Տրդատին, այլև ստիպված է լինում 55 թվականին պատանդներ ուղարկել հռոմեացիներին՝ խնդրելով վերականգնել բարեկամական հին հարաբերությունները:

Չնայած վերոհիշյալ նպաստավոր պայմաններին, Կորբուլոնը համարյա ամբողջ երկու տարի հետաձգում է պատերազմը Տրդատի դեմ։ Տակիտոսը այդ առթիվ գրում է, որ Կորբուլոնի զինվորները երկարատև խաղաղությունից ծուլացել և դժկամությամբ էին կատարում հռոմեական զինվորի պարտականությունը, հողապատնեշ շինելը, փոս փորելը նրանց համար նորություն էր և տարօրինակ։ Եվ ահա Կորբուլոնը թարմ զորքեր է պահանջում։ 58-59 թթ. ձմեռը Կորբուլոնը իր զորքերով մնաց Արտաշատում։ Գարնան վերջում (59 թ.) Կորբուլոնն արշավի ելավ դեպի Տիգրանակերտ։ Արտաշատը և Տիգրանակերտը գրավելուց հետո հռոմեացիները կարծեցին, որ վերջապես Հայաստանը նվաճված է, իսկ Ներոնը այդ «հաջողության» առթիվ իրեն վերստին կայսր հայտարարեց։ Այժմ Հռոմի առաջ ծառացավ Հայաստանի քաղաքական դրությունը կանոնավորելու հարցը։ Ներոնը Հայաստանի թագը տալիս է հայոց թագավոր Տիգրան V-ի եղբորորդի Տիգրան VI-ին, որն ապրում էր Հռոմում։ Հայաստանից վտարված Տրդատը 61 թ. Մարաստանի վրայով մտնում է Հայաստանի սահմանները։ Կորբուլոնը օժանդակ զորքով Տրդատի դեմ ուղարկում է իր լեգատ Վերուլանին, իսկ ինքը իր լեգեոններով գնում է նրանց հետևից, ստիպում է Տրդատին փախչել և թողնել պատերազմելու մտադրությունը։ Վերուլանը հրով ու սրով քանդում է այն ամենը, ինչ գտնում է հռոմեացիների ճանապարհին։ Տրդատը այս անգամ էլ հաջողություն չի ունենում և վերադառնում է Ատրպատական։ Հռոմի թելադրանքով, 61 թ. գարնանը Տիգրան VI-ը ներխուժում է Պարթևստանի ենթակա Ադիբենը և ավերի ու կողոպուտի մատնում այդ երկիրը՝ նպատակ ունենալով ստիպել Վաղարշ I-ին, որ պատերազմ էր վարում ապստամբած Վրկանաց երկրում, համաձայնվել Հայաստանում ստեղծված դրության հետ։ Այդ առաջացնում է պարթևների րնդհանուր զայրույթը։

Այս դժգոհության ազդեցության տակ Վաղարշը հաշտվում է վրկանների հետ և պատերազմի պատրաստվում Հռոմի դեմ։

Վաղարշ I-ը խորհուրդ է գումարում, մեծ հանդիսավորությամբ Տրդատի գլխին է դնում թագ, զորք է տրամադրում և հրամայում Հայաստանից արտաքսել Տիգրանին:

Երկրորդպարապմունք

Կորբուլոնը, վախենալով կորցնել իր փառքր, դիմում է Ներոնին խնդրելով Հայաստանի համար նոր զորավար նշանակել, որպեսզի ինքը զբաղվի միայն Ասորիքի սահմանների

պաշտպանությամբ։ Միաժամանակ, Կորբուլոնը Տիգրան VI-ին օգնության է ուղարկում երկու հռոմեական լեգեոն։ Այդ միջոցին Տրդատը պաշարում է Տիգրանակերտը։

Չնայած Կորբուլոնից ստացած օգնությանը, Տիգրան VI-ը խուսափում է մարտից և իր ամրողջ զորքով թաքնվում է Տիգրանակերտի բերդի ամուր պարիսպների հետևում։

Չցանկանալով նորից մտնել վտանգավոր պատերազմի մեջ, Կորբուլոնը զինադադար է խնդրում Վաղարշից։ Պայմանագիր է կնքվում։ Ըստ այդ պայմանագրի Վաղարշը համաձայնում է Ներոնի մոտ պատգամավորներ ուղարկել խնդրելու Հայաստանի գահը հանձնել իր եղբայր Տրդատին, և հրամայում է Մոնեսին դադարեցնել պատերազմը, վերացնել Տիգրանակերտի պաշարումը և Հայաստանից դուրս բերել զորքերը։ Այդ պայմանագրի համաձայն, Տիգրանակերտից և Հայաստանից իր զորքերը դուրս է բերում նաև Տիգրան VI-ը։ Հայաստանում թագավոր է մնում Տրդատը։ Դա հարված էր Հռոմի հեղինակությանը, որը Ներոնը չհանդուրժեց և շուտով նոր պատերազմ սկսեց։ Հայկական հարցը կանոնավորելու համար Ներոնը նշանակեց իր զորավար Կեսեննիուս Պետուսին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.