Տասնորդական կոտորակների դիրքային գրառումը

Գոյություն ունի կոտորակների յուրահատուկ տեսակ, որին անվանում ենք տասնորդական կոտորակ։ Դրանք են 5,6; 7,12;  10,456 ; 32,1878   և այլն։ Ինչպես երևում է այս թվերը պարզ  կոտորակներ են 1-ից տարբեր կարգային միավորներից ՝ 10; 100; 1000; 10000 ․․․  կազմված հայտարարով   հայտարարով։ Ինչպես օրինակ՝

untitled

Ինչպես ամբողջ թվերի համար, տասնորդական կոտորակների համար ևս կարելի է կիրառել դիրքային գրառում:Սկզբում դիտարկենք այնպիսի տասնորդական կոտորակներ, որոնց համարիչի թվանշանների քանակն ավելին կամ հավասար է հայտարարի թվանշանների քանակից:Համարիչում ստորակետով աջից անջատենք այնքան թվանշան, որքան զրո կա հայտարարում:Օրինակ՝843/10 = 84,3

2037/100 = 20,37

−4452/1000 = −4,452։Հիմա դիտարկենք այն դեպքը, երբ համարիչի թվանշանների քանակը փոքր է հայտարարի թվանշանների քանակից:Համարիչին ձախից զրոներ կցագրելով, հավասարեցնում ենք համարիչի և հայտարարի թվանշանների քանակները և գալիս ենք արդեն դիտարկված դեպքին:Օրինակ96/100= 096/100= 0,96

321/10000= 00321/10000= 0,0321։Տասնորդական կոտորակը բաղկացած է ամբողջ մասից (բոլոր թվանշանները մինչև ստորակետը) և կոտորակային մասից (բոլոր թվանշանները ստորակետից հետո):Ցանկացած թվանշանի դիրքը տասնորդական կոտորակում կարևոր է, այն որոշում է թվանշանի կարգը:

Տասնորդական կոտորակի ամբողջ մասի կարգային միավորները նույն են, ինչ որ բնական թվերինը՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ և այլն:Կոտորակային մասի կարգային միավորները որոշում են այսպես՝*տասնորդականներ  (ստորակետից անմիջապես հետո եկող կարգը), *հարյուրերորդականներ (ստորակետից հետո եկող երկրորդ կարգը), *հազարերորդականներ (ստորակետից հետո եկող երրորդ կարգը)
*տասհազարերորդականներ, հարյուրհազարերորդականներ և այլն:Գրենք 25,574; 13,827;  3,9 և 48,65 տասնորդական կոտորակների կարգային միավորները աղյուսակի տեսքով:

ՏասնավորներՄիավորներ,ՏասնորդականներՀարյուրերորդականներՀազարերորդականներ
25,57425574
13,82713827
48,654865
3,939

Առաջադրանքներ

1․ Տասնորդական կոտորակը գրե՛ք սովորական կոտորակի տեսքով.
ա) 3,87  բ) 137,56  գ) 1,001   դ) 3,5978։
3,87=387/100
137,56=13756/10000
1,001=1001/1000
3,5978=35978/10000

2․Տասնորդական կոտորակը ներկայացրեք դիրքային գրառմամբ․
3/10-03/10-0.3, 14/100-014/100-0.14, 25/1000-0025/1000-0.025, 158/10-15.8,  259/100-2.59, 26/10-2.6, 582/100-5.82, 3/1000-0003/1000-0.003,4/100-004/100-0.04, 12/100-012/100-0.12, 1/10000-00001/10000-0.0001, 14/1000-0014/1000-0.014,  269/10-26.9։

3. Գրե՛ք տվյալ կոտորակին հավասար տասնորդական կոտորակ.
1/5 – 0.2
 2/25 – 0.08
 4/20- 0.2
2/50-0.04
 1/4-0.25
 201/200-1.005
150/250-0.6

4․ Անվանե՛ք տասնորդական կոտորակի բոլոր կարգերը /ներկայացրու վերը նշված աղյուսակի տեսքով/.
ա) 456,23,  դ) 10,656,    է) 0,69344,
բ) 1,456,      ե) 31,7452,   ը) 1245,38,
գ) 0,8921,  զ) 204,3005, թ) 7632,56472։

5․ Դուրս գրեք  տասնորդական կոտորակները.
32/10,  11/25, 3/4, 562/100, 4/15,   10/3, 1/10,  2/5, 11/25, 3/1000, 42/15,   -1001/3։

6․ Գրե՛ք տվյալ կոտորակին հավասար տասնորդական կոտորակ.
5/10-0.5 ,  221/100-2.21,  7420/10000-0.742, 61/1000-0.061,  1/50-0.02, 80/400-0.2

7. Տասնորդական կոտորակը ներկայացրեք դիրքային գրառմամբ․
56/10, 84/100, 125/1000, 189/10,  2/100, 26/10, 520/100, 31/1000, 430/100, 122/100, 11/10000, 14/1000, 269/10

8. 78 զբոսաշրջիկների համար նախապատրաստված էին վեցտեղա­նոց և չորստեղանոց նավակներ։ Յուրաքանչյուր չափի քանի՞ նա­վակ կար, եթե բոլոր զբոսաշրջիկները տեղավորվեցին 15 նավա­կում, և բոլոր տեղերը զբաղեցվեցին։

Լրացուցիչ առաջադրանքներ

9.  Կոորդինատային հարթության վրա գծե՛ք ABCD քառանկյուն՝ A (–2, +1), B (0,+3), C (+3, 0), D (+–2) գագաթներով Geogebra ծրագրի միջոցով։


10.Կատարե՛ք հաշվումները, եթե a = 3.
ա) 3 ⋅ a + 386=395, գ) (17 – a) ⋅ 3=42, ե) (78 ։ a + 99 ։ a) ⋅ 5=295,
բ) 27 ։ a + 96 ։ a=41, դ) (6 ⋅ a + 3) ⋅ a=63, զ) a ⋅ 2 + a ⋅ 3 + a ⋅ 4=27։

11. a տառն օգտագործելով՝ կազմե՛ք այնպիսի արտահայտություն, որի արժեքը a = 2 դեպքում հավասար լինի 25‐ի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.