313. Տրված արտահայտություններն ու նախադասությունները գործածելով՝ մի պատմություն հորինի´ր:
Որ ոչ ոք նրան չտեսներ: Ամեն ինչ նորից սկսել: Ժայոի վրա քուն էր մտել: Մի հայացքն էլ բավական էր: Ինչպես արծիվն է երկնքից ցած սուրում: Շքեղ այգիներ կային:
314.Գտի´ր հնչունափոխված արմատները և գրի´ր դրանց անհնչունափոխ ձևերը:
Պատկերազարդ, բազկաթոռ-բազուկ, ոսկեվառ-ոսկի, գնդասեղ-գունդ, մաքսանենգ, զուգահեռ, կաղնեփայտ-կաղնի, գրկաբաց-գիրկ, լեռնաշղթա, արժանապատիվ, ձվածեղ-ձու, պատուհան, ամառնամուտ, մարդասեր, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ-սիրտ, սիրառատ-սեր, գինեվաճառ-գինի, գերեվաճառ-գերի, բարեգութ-բարի, մատենագիր, դրկից-դուրս, լուսամուտ-լույս:
315. Սխալները գտի´ր և ուղղի´ր:
Ամեն անգամ իր արածը հիշելուց կարմրում էր:
Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով…
Արտը հնձելիս էլ ականջը ձայնի Էր:
Արտը հնձելուց հանկարծ իր անունր լսեց:
Փորելուց բահն ինչ-որ բանի դեմ առավ:
Ամեն անգամ այդ դուռը բացելուց հիշում էր իր վախը:
Մատը մեխելուց էր վիրավորվել:
316. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո´ւ առաջինին (ընդգծված բառերը հանի´ր կամ փոխի´ր):
Օրինակ՝ քաղաքի ճանապարհին մի բազմություն տեսա: Դրան մեր հին ծանոթն էր առաջնորդում: (որին) — Քաղաքի ճանապարհին մի բազմություն տեսա, որին մեր հին ծանոթն Էր առաջնորդում:
Խալիֆաները հիմնեցին և մայրաքաղաք դարձրին Բաղդադը: Բաղդադի գեղեցիկ ճարտարապետությունն ու շքեղությունն աոասպել դարձան: (որի)
Խալիֆաները հիմնեցին և մայրաքաղաք դարձրին Բաղդադը,որի գեղեցիկ ճարտարապետությունն ու շքեղությունն աոասպել դարձան:
Գիտնականի հետաքրքրությունը գրավեց մի բարձունք: Դրա տակ հին քաղաքի ավերակները պիտի լինեին, ըստ ավանդության: (որի)
Գիտնականի հետաքրքրությունը գրավեց մի բարձունք,որի տակ հին քաղաքի ավերակները պիտի լինեին, ըստ ավանդության:
Վանքի մի խցում նստել է մի ծերուկ: Նա գրքեր է քննում խորասույզ: (որր)
Վանքի մի խցում նստել է մի ծերուկ,որը գրքեր է քննում խորասույզ:
Կար ու չկար. մի ձկնորս կար: Մի գիշեր այդ ձկնորսը շալակեց իր ուռկանն ու ծովափ իջավ: (որր)
Կար ու չկար. մի ձկնորս կար,որը մի գիշեր շալակեց իր ուռկանն ու ծովափ իջավ:
Տաճարի քրմերը մի էշ ունեին: Իրենց թափառումների ժամանակ այդ էշով նրանք բեռ էին փոխադրում: (որով)
Տաճարի քրմերը մի էշ ունեին,որով իրենց թափառումների ժամանակ բեռ էին փոխադրում: