Ֆլեշմոբյան խնդիրների քննարկում
1. 2, 4, 5 և 7 թվանշաններից յուրաքանչյուրը մեկ անգամ օգտագործելով՝ Ժիրայրը կազմեց ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 3-ի, և՛ 4-ի։ Ո՞րն է այդ թիվը։ 1452
2. 36 սպիտակ և 48 կապույտ մանուշակներից ամենաշատը քանի՞ միանման ծաղկեփունջ կարող են պատրաստել գարնանամուտը շնորհավորելու համար, ընդ որում, բոլոր ծաղիկները պետք է օգտագործվեն։ 12
3. Ալենը մաքրում է բակը 20 րոպեում, իսկ Նարեկը՝ 30: Քանի՞ րոպեում նրանք միասին կմաքրեն ամբողջ բակը, եթե աշխատեն նախկին արագությամբ։ 25
4. Մրցույթի երեք մասնակիցները կատարել էին հետևյալ կանխատեսումները. Մանե՝ «Ես կլինեմ առաջինը, իսկ Լիանան՝ նախավերջինը»: Յանա՝ «Ես կլինեմ առաջինը, իսկ Լիանան՝ նախավերջինը»: Լիանա՝ «Ես կլինեմ առաջինը, իսկ Մանեն՝ վերջինը»: Մրցույթից հետո պարզվեց, որ նրանց բոլոր կանխատեսումներից երեքն էին ճիշտ: Ո՞ր տեղը գրավեց նրանցից յուրաքանչյուրը:
5. Չորս խնձորներն ու մեկ տանձը կշռում են այնքան, որքան 17 սալորները։ Տանձը մեկ խնձորի ու 7 սալորների չափ է կշռում։ Քանի՞ սալոր կհամակշռի մեկ տանձին։
6. Երկնիշ թվից ջնջեցին տասնավորը և ստացան սկզբնական թվից 21 անգամ փոքր թիվ։ Քանի՞ այդպիսի երկնիշ թիվ կա։
7. Վահեն, Արենը և Դավիթը 3 օրում ուտում են 3 կիլոգրամ շոկոլադ։ Քանի՞ կիլոգրամ շոկոլադ կուտեն տղաները 6 օրում, եթե նրանց միանան իրենց նման քաղցրակեր ևս 3 ընկերներ։12 կգ