Առաջին պարապմունք՝ Ինքնուրույն աշխատանք բլոգներում․ թվել Հիսուս Քրիստոսի աշակերտներին։ Ներկայացնել 10 միտք, որոնք նկարագրում են քրիստոնեական կրոնը։
- Պետրոսը (Սիմոն Պետրոս, Կեփաս),Քրիստոս քարոզում է Առաքյալներին։
- Անդրեասը,
- Հակոբոսը (Զեբեդեոսի որդի, Որոտման որդի (Բաներեգես)),
- Հովհաննեսը (Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան),
- Փիլիպպոսը,
- Բարդուղիմեոսը (Նաթանայել),
- Թադեոսը (Ղեբեոս, Հուդա)
- Թովմասը (Երկվորյակ),
- Մատթեոսը (Ղևի),
- Հակոբոս Ալփյանը (Կրտսեր Հակոբոս, Ալփեոսի որդի),
- Սիմոն Կանանացին (Նախանձահույզ),
- Հուդա Իսկարիովտացին։
- Մոնոթեիստական միաստվածություն, ավելի խորացված Երրորդության մասին ուսմունքով։ Ըստ քրիստոնեական հավատքի՝ աշխարհը արարվել է Միակ Աստծո կողմից, որն ունի երեք բնություն՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի։
- Աստված դիտարկվում է որպես կատարյալ Ոգի, Նա ոչ միայն ամենակարող և ամենագետ է, այլ նաև ունի անսահման բարություն և անվերջանալի սեր (Աստված սեր է)
- Ըստ քրիստոնեության՝ մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է։ Մարդը դիտարկվում է որպես հոգով անմահ, ստեղծված Աստծո կողմից իր նմանությամբ։ Ըստ կրոնի՝ բոլոր մարդիկ հավասար են Աստծո առաջ, և Նա ամեն դեպքում բոլորին սիրում է։ Աստված տվել է մարդկանց ազատ կամքի իրավունք։
- Մարդու կատարյալության մասին ուսուցում, ըստ որի՝ մարդիկ կատարյալ են և ստեղծված են որ Սուրբ լինեն (“․․․ Սուրբ եղեք, ինչպես Սուրբ է ձեր Երկնային Հայրը․․․”)
- Հոգևոր աշխարհի առաջնայնությունը ֆիզիկական աշխարհի նկատմամբ։ Աստված ֆիզիկական աշխարհի անառարկելի ղեկավարն է, որը տվել է այս Երկիրը մարդուն, որ վերջինս այստեղ իշխի և այստեղ իր ֆիզիկական մարմնի միջոցով կատարի իր Սուրբ պարտականությունը։
- Չարի սկիզբը համարվում է ոչ թե ֆիզիկական աշխարհը, այլ հոգևորը։
- Արդարների հարության մասին ուսուցում, ըստ որի արդարները պիտի հարություն առնեն և ժառանգեն ֆիզիկական աշխարհը։
- Աստծո՝ մարդկային կերպարանք ստանալու մասին ուսուցում՝ մարդկանց մեղքերից փրկելու, նրանց ճիշտ ուղղությամբ տանելու համար։ Ըստ քրիստոնեության՝ Հիսուս Քրիստոսը համարվում է Որդի Աստված, որը մարդկային կերպարանք ստացավ և որի խաչելությամբ մարդիկ փրկվեցին։
- Քրիստոսաբանությունը ուսմունք է Հիսուս Քրիստոսի մասին։
- Ամենակարևորներից է հանդիսանում Մկրտությունը: