Նախագծի ընթացքը-սովորել նոր բույսեր ,որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում
Նախագծի մասնակիցները միջին դպրոցի սովորողններ :
Ես կներկայացնեմ միքանի բույսեր
Աբեղախոտ,Ալոճ փոքրատերև,Այծակն
Աբեղախոտ ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփիկների ցեղ։ Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ ավելի քան 14 տեսակ։ Առավել տարածված են աբեղախոտ փքված , աբեղախոտ սևաբաժակ , աբեղախոտ վրացական , աբեղախոտ թավոտ , աբեղախոտ ճահճային և այլ տեսակներ՝ գրեթե բոլոր մազերում։ Աճում է անապատայինից մինչև ենթալպյան գոտիներում, չոր, խոտածածկ լանջերին, անտառներում, թփուտներում, խոնավ մարգագետիններում, գետերի և ջրամբարների ափերին, քարքարոտ վայրերում։ Որոշ տեսակներ մոլախոտեր են, աղտոտում են արոտավայրերը, հացաբույսերի ցանքսերը, խոտհարքները։

Ալոճ փոքրատերև
2-2,5 մ բարձրությամբ, մոխրագույն կեղևով, փոքրաթիվ բարակ փշերով թուփ է։ 1-3 սմ երկարությամբ, 1-1,8 սմ լայնությամբ տերևները, սկզբում երկու կողմից թավոտ են, հետագայում համարյա մերկ, մեծ մասամբ երկարավուն ձվաձև, հազվադեպ օվալ ատամնաձև կամ աղեղնաձև եզրով։ Ծաղկաբույլի ծաղիկները 4-10-ն են,իսկ 9-12 մմ երկարությամբ պտուղը երկարավուն էլիպսաձևից մինչև տանձանման։Բույսը աճում է ստորին լոռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1200 մ բարձրությունների վրա, եզրին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին։Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված չէր:

Այծակն
Արմատային համակարգը փնջաձև է։ Ցողունը ծղոտ է, բարձ.՝ 20-50 սմ, տերևները՝ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, պտուղը՝ հատիկ։ Ծաղկում են գարնանը և ամռան սկզբին։ՀՀ-ում հայտնի է 8 տեսակ՝ այծակն ցցամազ, այծակն գլանաձև, այծակն եռաքիստ , այծակն սովորական և այլն։ Տարածված է Արարատի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում (500-2150 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, դաշտերում, դրանց միջնակներում, ճամփեզրերին, աղբոտ վայրերում։ Ցորենի մոտ ազգակիցն է. էվոլյուցիայի ընթացքում մասնակցել է ցորենի տեսակների առաջացմանը։
