Գործնական քերականություն

315.  Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Ամեն անգամ իր արածը հիշելուց կարմրում էր:

Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով:

Արտը հնձելիս էլ ականջը  ձայնի Էր:

Արտը հնձելուց հանկարծ իր անունր լսեց:

Փորելուց  բահն ինչ-որ բանի դեմ առավ:

Ամեն անգամ այդ դուռը բացելուց հիշում էր իր վախը:

Մատը մեխելուց էր վիրավորվել:

316.  Երկրորդ  նախադասությունը փակագծում գրված բառով միացրո´ւ  առաջինին (ընդգծված բառերը հանի´ր կամ  փոխի´ր):

Օրինակ՝  քաղաքի  ճանապարհին մի բազմություն տեսա: Դրան մեր հին ծանոթն էր առաջնորդում: (որին) — Քաղաքի ճանապարհին մի բազմություն տեսա, որին մեր հին ծանոթն Էր առաջնորդում:

Խալիֆաները  հիմնեցին և  մայրաքաղաք դարձրին Բաղդադը: Բաղդադի գեղեցիկ ճարտարապետությունն ու շքեղությունն աոասպել  դարձան: (որի)
Խալիֆաները  հիմնեցին և  մայրաքաղաք դարձրին Բաղդադը,որի գեղեցիկ ճարտարապետությունն ու շքեղությունն աոասպել  դարձան:

Գիտնականի հետաքրքրությունը  գրավեց մի բարձունք: Դրա տակ հին քաղաքի ավերակները պիտի լինեին, ըստ ավանդության: (որի)
Գիտնականի հետաքրքրությունը  գրավեց մի բարձունք,որի տակ հին քաղաքի ավերակները պիտի լինեին, ըստ ավանդության:

Վանքի  մի խցում նստել է մի ծերուկ: Նա գրքեր է քննում խորասույզ: (որր)
Վանքի  մի խցում նստել է մի ծերուկ,որը գրքեր է քննում խորասույզ:

Կար ու չկար. մի ձկնորս կար: Մի գիշեր այդ ձկնորսը  շալակեց իր ուռկանն ու ծովափ իջավ: (որր)
Կար ու չկար. մի ձկնորս կար,որը մի գիշեր  շալակեց իր ուռկանն ու ծովափ իջավ:

Տաճարի քրմերը մի էշ ունեին: Իրենց թափառումների ժամանակ այդ էշով նրանք բեռ էին փոխադրում: (որով)
Տաճարի քրմերը մի էշ ունեին,որով իրենց թափառումների ժամանակ բեռ էին փոխադրում:

317.  Ածականի՝ սխալ կազմված գերադրական  աս­տիճանի ձևերը գտի´ր և ուղղի´ր:

Տե´ ս. Ամենամեծ քարերն եմ գտել ու բերել:

Ամենից  շքեղ զարդերր՝ քեզ:

Լավագույն տարբերակն իմ առաջարկածն է:
Թաքնվի´ր ամենամեծ ծառի փչակում:

Ձեր պարտեզում բուրում են ամենից  qեղեցիկ վարդերը:

Ամենաազնիվ մարդիկ են շրջապատում մեզ:

Երեկ երկնքում փայլում էր երբևէ տեսածս ամենապայծառ  ծիածանը:

Ինձ պատմի´ր երկար հեքիաթր:

Բուսական աշխարհի ամենահին ներկայացուցիչներից մեկը ծառանման ձարխոտն է:

318.  Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրի´ր, որ երկու բառ կազմի՝ և´ նախածանցի հետ, և´ վերջածանցի:

Անծալք. անոսկեղեն,  անհեղուկ, անզինվոր, չ … ավոր, տ … ույք, դժբախտավոր, տ … ուն, տհաճելի,  անջատիչ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.