Հարցեր եւ առաջադրանքներ
- Ո՞ր բույսեր են կոչվում ծաղկավոր: Ի՞նչ օրինակներ գիտեք:
Այն բույսերը ,որոնք ծաղիկ են տալիս: Օրինակ ՝ դեղձենի: - Ի՞նչ են օրգանները: Բույսերի ի՞նչ օրգաններ կարող եք թվարկել:
Օրգանը մարմնի մաս է,որն ունի որոշակի կառուցվածք , ձև և տեղ օրգանիզմում : - Ի՞նչ է արմատը, ի՞նչ գործառույթ է կատարում բույսի օրգանիզմում:
Արմատը բույսի վեգետատիվ օրգաններից մեկն է : Նրա հիմնական ֆունկցիաներն են՝ բույսը հողին ամրացնելը, հողից ջրի և հանքային աղերի կլանումը օրգանական նյութերի սինթեզը և պահեստային նյութերի կուտակումը, վեգետատիվ բազմացումը, ձևափոխությունների ենթարկվելը և այլն: - Ինչո՞վ են միմյանցից տարբերվում բույսերի արմատները:
Կառուցվածքով ՝ գլխավոր, հավելյալ և կողքային: - Ինչպիսի՞ արմատային համակարգեր կան բույսերում: Ինչո՞վ են
դրանք միմյանցից տարբերվում:
Լինում են 2 տեսակ ՝ առանցքային և փնջաձև: Առանցքային արմատում զարգացած է գլխավոր արմատը, իսկ փնջաձևում՝ հավելյալը և կողային արմատները: - Փորձե՛ք որոշել, թե ինչպիսի՞ արմատային համակարգ ունեն ձեր
շրջապատի ծանոթ բույսերը: