Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում: Սննդառությունը դա օրգանիզմում էներգիա և նյութեր հայթայթելու գործնթացն է:
Ի՞նչ են սննդանյութերը: Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք օգտագործվում: Սննդանյութեր են սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և հանքային աղերը:Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի ապահովման և էներգիայի համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր:
Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը: Բույսերի մոտ դա ֆոտոսինթեզն է,սնկերի և կենդանիների մոտ պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Ի՞նչ է ֆոտոսինթեզը: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզի շնորհիվ: Ինչո՞ւմ է քլորոֆիլի դերը: Ֆոտոսինթեզը ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է: Ֆոտոսինթեզի շնորհիվ առաջանում է շաքար և անջատվում թթվածին: Քլորոֆիլը տերևների վրա գտնվող կանաչ գունանյութն է,որտեղ արևի լույսի շնորհիվ տեղի է ունենում լուսասինթեզ:
Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր ունեն դրանք: Բույսն առաջացնում է գլյուկոզ:
Սննդառության ո՞ր ձեւն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ: Ֆոտոսինթեզով ձևը կոչվում է ավտոտրոֆ,պատրաստի սննդի որոնումն ու կլանումը կոչվում է հետերոտրոֆ:
Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: Ի՞նչ միջատակեր բույսեր կան: Ներկայացրե՛ք օրինակներ: Միջատակեր բույսեր են ցողիկ,վեներայի մաշիկ,ճանճասպան:
Ո՞րն է կենդանիների սննդառության առանձնահատկությունը: Կենդանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններ կան: Բույսով սնվում են բուսակեր կենդանիները,իսկ բուսակեր կենդանուն ուտում է գիշատիչը:
Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները եւ հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին: Բույսերը ավտոտրոֆ են, իսկ կենդանիներն ու սնկերը հետերոտրոֆ :
Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ: Այո , որ սննդային շղթան լիարժեք լինի:
Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք, թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագում: Մարդն օգտագործում է հաց,որը պատրաստված է աղացած ցորենից,իսկ ցորենը բույս է: Օգտագործում են նաև հավի կամ խոզի միս, սրանք իրենց հերթին բուսակեր են: