Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
—Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
—ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
—Հե՜յ, որտեղ եք:
Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.
- զգացական
- կոչական
- նմանաձայնական
2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜… — կոչական
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ…— զգացական
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ —նմանաձայնական
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:
3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
ա՛խ -զգացական
վա՛յ -զգացական
վա՛յ-վա՛յ -նմանաձայնական
հե՜յ վախ -զգացական
բը՛զզ -նմանաձայնական
ջա՛ն -զգացական
Ձայնարկությունների ուղղագրությունը.
- միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ…
- անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ …
- եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ…
4. Կետադրի՛ր նախադասությունները.
1. Ա՜յ մարդ , ի՞նչ ենք անելու:
2. Հե՜յ ,ո՞ւր եք գնում:+
3. Օ՜, ինչպե՞ս մինչև հիմա գլխի չէի ընկել: