Հայոց լեզու եւ խոսքի մշակույթ

Հայերենը աշխարհի հին լեզուներից է։ Դարերի ընթացքում նրանով
ստեղծվել և ստեղծվում են մշակութային ու գիտական արժեքներ, որոնք կարևոր
են ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմամշակութային ժառանգության համար։ Լեզուն հասարակական կարևոր իրողություն է, որն ունի հաղորդման, արտահայտման, ճանաչողական գործառույթներ։ Գիտնականները միշտ էլ ուսումնասիրել են լեզուն, բացահայտել նրա տարբեր հատկանիշները։ Պատմական տարբեր
շրջաններում լեզուն տարբեր մոտեցումներով է ուսումնասիրվել։ Հնում լեզուներն
ուսումնասիրում էին առանձին-առանձին՝ իրենց կառուցվածքային տարբեր հատկանիշներով։ Սակայն ուսումնասիրությունների ընթացքում ի վերջո պարզ դարձավ, որ տարբեր լեզուների միջև կան մի շարք նմանություններ, և 19-րդ դարի
սկզբին Եվրոպայում ձևավորվեց համեմատական լեզվաբանության տեսությունը։
Գիտնականներն ապացուցեցին, որ նախկին քիչ թվով լեզուներից հետագայում
առաջացել են նորերը։ Այս հիմունքով առանձնացվեցին մայր լեզուները և նրանց
ճյուղավորումները։ Մայր լեզուն իր ճյուղավորումներով կազմում է լեզվաընտանիք, օրինակ՝ հնդեվրոպական, իբերակովկասյան, ֆիննաուգրական և այլն։
19-րդ դարում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպացի շատ լեզվաբաններ (Հ. Պետերման, Ֆ. Վինդիշման, Ֆ. Բոպպ, Ֆ.
Մյուլլեր և այլք) հայերենը համարեցին հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղի լեզու։ 1875թ. լույս տեսավ գերմանացի նշանավոր լեզվաբան Հայնրիխ
Հյուբշմանի «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների մեջ» հոդվածը, որով նա
ապացուցում էր, որ հայերենը, թեև մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի
մեջ, սակայն առանձին ճյուղ է և սերում է հենց մայր լեզվից։
Կենդանի լեզուները հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց զարգանում ու փոփոխվում են։ Ուսումնասիրողները լեզուների զարգացման ընթացքը
սովորաբար բաժանում են փուլերի։ 5-րդ դարից, այսինքն՝ այբուբենի ստեղծումից
հետո հայերենն անցել է զարգացման երեք շրջան՝ գրաբար (5-11-րդ դդ.), միջին
հայերեն հայերեն (12-16-րդ դդ.) և աշխարհաբար (17-րդ դ. մինչև մեր օրերը)։
Աշխարհաբարն իր զարգացման ընթացքում երկփեղկվեց, և այսօր կա երկու գրական լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն։Արևելահայերենն ու արևմտահայերենը իրարից տարբերվում են հնչյունական, բառային և քերականական որոշ հատկանիշներով։ Արևմտահայերենում տեղի է ունենում որոշ խուլերի ձայնեղացում (պ, կ, տ, ծ, ճ հնչյուններն արտասանվում են բ, գ, դ, ձ, ջ) և ձայնեղների շնչեղ խլացում (բ, գ, դ, ձ, ջ հնչյուններն արտասանվում են փ, ք, թ, ց, չ) , արևմտահայերենը չունի ներգոյական հոլով, բացառականըարևելահայերենում կազմվում է –ից վերջավորությամբ (օրինակ՝ քաղաքից), իսկարևմտահայերենում՝ -է վերջավորությամբ (օրինակ՝ քաղաքէ), սահմանականեղանակի ներկան արևմտահայերենում կազմվում է կը- մասնիկով (օրինակ՝ արևմտահայերենի կգրեմ-ը համապատասխանում է արևելահայերենի գրում եմ բայաձևին)։ Արևմտահայերենում գործածվում է մը անորոշ հոդը՝ մարդ մը։
Գրական լեզվին զուգահեռ գոյություն են ունեցել և ունեն բարբառներ: Հայերենի բարբառները, ըստ Հրաչյա Աճառյանի դասակարգման, բաժանվում են կը,
ում, ել ճյուղերի, նայած թե որ բարբառում սահմանական եղանակի ներկան ինչ
մասնիկով է կազմվում։
Լեզվում առանձնացվում են տարբեր բաժիններ՝ հնչյունաբանություն, բառագիտություն և քերականություն, որն ունի երկումեծ ենթաբաժին՝ ձևաբանություն և շարահյուսություն։
Հնչյունաբանության մեջ ուսումնասիրվում են լեզվի հնչյունները, դրանց արտասանության և գրության հատկանիշները, փոփոխության առանձնահատկությունները, վանկը, շեշտը և այլն։
Բառագիտության մեջ ուսումնասիրվում են լեզվի բառերը, դրանց կազմության (պարզ, բարդ և այլն), ձևաիմաստային (հոմանիշ, հականիշ, համանուն,
հարանուն) հատկանիշները և այլն։
Ձևաբանության մեջ ուսումնասիրվում են խոսքի մասերն ու նրանց քերականական հատկանիշները (հոլովում, խոնարհում, հոգնակի թվի կազմություն և այլն)։
Շարահյուսության մեջ ուսումնասիրվում են բառերի ու նախադասությունների
կապակցման միջոցներն ու եղանակները, կապակցական տարբեր հարաբերությունները, բառակապակցության ու նախադասության անդամների պաշտոնները։

Գործնական աշխատանք
1։ Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված հայերենի գրային
շրջանի զարգացման փուլերը։
1. գրաբար (5-9-րդ դդ.), միջին հայերեն (10-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրերը)
2. գրաբար (5-11-րդ դդ.), միջին հայերեն (12-16-րդ դդ.), աշխարհաբար (17-րդ
դարիցմինչև մեր օրերը)
3. գրաբար (5-10-րդ դդ.), միջին հայերեն (11-16 դդ.), աշխարհաբար (17-րդ
դարից մինչև մեր օրերը)
4. գրաբար (5-12-րդ դդ.), միջին հայերեն (13-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրեր)

2։ Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը:
1. իբերակովկասյան
2. դրավիդյան
3. հնդեվրոպական
4. ֆիննաուգրական
 3։ Գրերի ստեղծումից հետո հայերենը զարգացման քանի՞
փուլ է անցել:
1. հինգ
2. չորս
3. երեք
4. երկու

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.