1.Ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը:
բնություն
2.Որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը:
Բացատրել շրջակա միջավայրում տեղի ունեցող երևույթները
3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան:
Նա ուսումնասիրում է յոթ երևույթ լուսային,ատումային,ջերմային,ելեկտրական,մեխանիկական,միջուկային
4.Ինչ է բնությունը:
Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է:
5.Ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով:
ԲՆության մեջ կատարվող փոփոխությունները:
6.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ:
անձրև,քամի,ձյուն,կարկուտ և այլն
7.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները:
լուսային,ատումային,ջերմային,մեխանիկական,միջուկային
8.Ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ:
Մեզ շրջապատող բոլոր մարմինները ֆիզիկական մարմիններ են : Օրինակ գնդակ,դուռ
9.Ինչ է նյութը:Բերեք օրինակներ:
Այն ինչից կազմված են ֆիզիկական մարմիները կոչվում է նյութ : երկաթ,պղինձ և այլն
10.Ինչ է մատերիան:
Այն ամենը ինչը գոյություն ունի տիեզերքում կոչվում է մատերիա:
11.Ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:
ուսումնասիրելով,ֆիզիկայի օգնությամբ կատարվում են դիտումներ և փորձեր
12.Ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:
Երևույթները ուսումնասիրելու համար կատարում են փորձեր միևնույն պայմաններում, այսինքն հատուկ սարքերի միջոցով կրկնում են և ավելի լավ ուսումնասիրում , իսկ դիտումը ուղղակի նայում են:
13Ինչ է վարկածը:
Ուսումնասիրվող երևույթը բացատրելու համար առաջադրում են վարկած:
14.Ինչ է օրենքը:
Օրենքը դա բնության տարբեր երևույթների բացատրումն է:
15.Ինչ է ֆիզիկական տեսությունը:
Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն է:
16.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ:
Բարձրությունը , անկման ժամանակը,արագությունը, զանգվածը դրանք ֆիզ. մեծություններ են
17..Ինչ է նշանակում չափելո որևէ ֆիզիկական մեծություն:
Նշանակում է համեմատել նմանատիպ մեծության հետ,որն ընդունված է որպես միավոր:
19.Երկարության հիմնական և այլ միավորները:Չափման գործիք:
նանոմետրից-կիլոմետր
չափերիզ,քանոն
20.Ինչ չափիչ սարքեր եք ճանաչում: Թվարկեք:
Չափերիզ,չափագլան,վայրկենաչափ,ջերմաչափ
21.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում:
երկարություն,զանգված,ժամանակ,ջերմություն
22.Ինչ է չափիչ սարքի սանդղակ:
Չափիչ սարքի վրայի բաժանումների գծիկները
23.Որն է չափիչ սարքի չափման սահմանը:
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ
24.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք:
Չափիչ սարքի վրայի երկու հարևան գծիկների հեռավորությունը
25.Ինչից է կախված չափման սխալը:
Կախված է բաժանման արժեքից և այն հավասար է բաժանման արժեքի կեսին: