Կատարման ժամկետը՝ 03․09․2021-07․10․2021 թթ․
Առաջին պարապմունք
Համաշխարհային պատմություն
Պայքար Հռոմեական կայսրության ժառանգության համար ( էջ 5-6)։ Աշխատանք քարտեզով
4-6 դարերն անվանում են մեծ գաղթի դարաշրջան : Այդ ժամանակ Եվրոպայում կար մեկ պետություն՝ Հռոմեական , իսկ նրա շուրջը ապրում էին տարբեր ցեղեր , որոնք անընդհատ տեղաշարժվում էին ,որ ավելի լավ պայմաններով տարածքներում ապրեին :Այս գաղթի մեջ կային սլավոնական , գերմանական և թյուրքական ցեղեր :
Գերմանական գոթական ցեղերը տեղավորվեցին Դանուբ գետից մինչև Դնեպր գետ ընկած շրջաններում և ստեղծեցին արևմտյան և արևելյան գոթեր : Սակայն թյուրքալեզու հոները , որոնք ներխուժել էին Եվրոպա, դուրս մղեցին Սև ծովի հյուսիսային շրջաններում ապրող արևելյան գոթերին : Արևմտյան գոթերն էլ տեղափոխվեցին Հռոմեական կայսրության տարածք , այնտեղ նրանք կատարում էին սահմանապահի աշխատանք և դրա համար ստանում էին զենք և սննդամթերք :
