Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով մեկ կամ
կրկնակ բաղաձայն։
Անդորր, բալլադ, պտտահողմ, բերրի, տարատեսակ, մրրիկ (հողմ), մրիկ
(հացաբույսերի հիվանդություն), տարրական, տոննա, բջջային, սովալլուկ,տարորոշել, այբենական, երեսրբիչ, երրորդ, հինգերորդ, չորրորդ,
անդորագիր, հո….ասուն, ունևոր, հովվական, հովանոց, ուղղակի։
Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց
թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն
դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ
երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ
հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ,
եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր
շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով
սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ
հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության։