- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։ Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անչափ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերյույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:
- Օգտվելով տրված բառերից` բացատրիր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:
1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Եփվել
Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում: բորբոքվել
2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:
Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: ընկերություն անել
Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: միանալ
Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս: Ուղեկցել
3.Կռել, թակել, գանահարել, քննել:
Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: գանահարել
Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա: թակել
Երկաթը տաք-տաք են ծեծում: Կռել
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում: քննել
4.Ավարտել, վերջը տալ (ուտել):
Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում: Ավարտել
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան: վերջը տալ