Ջրիմուռների կազմություն

Սպորավոր բույսերը ցամաքային բարձրակարգ բույսեր են, որոնք բազմանում են սպորներով: Ներկայացուցիչներն են՝ մամուռները, պտերանմանները, ձիաձետերը, գետնամուշկերը: Մամուռները պատկանում են բարձրակարգ բույսերի առաջին բաժնին: Մամուռները իսկական ցամաքային բույսեր են, որոնց նախնիները, առաջին անգամ դուրս գալով ջրից, բնակեցրին ցամաքը: Մամուռները ֆոտոսինթեզ կատարող ոչ մեծ բույսեր են, որոնք ունեն վեգետատիվ օրգաններ` ցողուն և տերև, իսկ ձևավորված արմատներ չունեն, դրանց փոխարինում են ռիզոիդները: Ներկայումս գիտությանը հայտնի է մամուռների գրեթե  25 հազար տեսակ:

Մամուռներից են կկվավուշը, տորֆամամուռը, մարշանցիան, թելամամուռը: 

39.jpg

 Խոնավությամբ հարուստ վայրերում աճում է կանաչ մամուռ կկվավուշը, որը նպաստում է մթնոլորտում խոնավության պահպանմանը, միաժամանակ այլ մամուռների հետ միասին կարող է դառնալ ճահճացման պատճառ: Կկվավուշը մամուռների ամենատարածված ներկայացուցիչներից մեկն է: Ունի մոտ 20−30 սմ երկարությամբ, կանաչաշագանակագույն, չճյուղավորված և ուղղաձիգ ցողուն: Ցողունը ծածկված է խիտ, նեղ, կանաչ տերևներով: Կկվավուշը հողին ամրանում է ճյուղավորված ռիզոիդներով, որոնցով կլանում է ջուր և հանքային նյութեր, իսկ կանաչ տերևներով իրականացնում է ֆոտոսինթեզ: Կկվավուշի մոտ ամռանը առանձին ցողունների կարմրագորշ գագաթին նկատելի են երկարավուն պարկիկանման օրգաններ, որոնք լցված են արական գամետներով : Վառ գունավորում չունեցող մյուս ցողունների գագաթին ձևավորվում են սափորաձև օրգաններ, որոնք լցված են իգական գամետներով` ձևաբջիջներով:

Անձրևաջրի կաթիլի միջոցով շարժուն սպերմատոզոիդները արական բույսից լողում են դեպի իգական բույսի գամետները: Կատարվում է բեղմնավորում: Բեղմնավորումից ձևավորվում է զիգոտ, որից հաջորդ տարում նույն իգական բույսի գագաթին զարգանում է երկար շագանակագույն, ցողունանման ոտիկը և սպորներով լցված տուփիկը: Տուփիկում գտնվում է սպորներով լցված սպորանգիումը: Կկվավուշի իգական բույսի երկար ոտիկի վրա գտնվող տուփիկը հիշեցնում է նստած կկվի, որտեղից և բույսը ստացել է իր անվանումը: Չոր եղանակին սպորները թափվում են տուփիկից և քամու միջոցով տարածվում: Ընկնելով խոնավ հողի վրա՝ դրանք ծլում են և առաջացնում նուրբ, կանաչ, ճյուղավորված թելիկներ, որոնցից զարգանում են մամուռի ♂ և ♀ բույսերը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.